Ներքին Միտք 1 տարի առաջ - 12:38 08-04-2025

Սահմանամերձ 3 գյուղերը գազաֆիկացվել են, սակայն բնական գազի բաժանորդներ չկան ​​​​​​​

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սահմանամերձ 3 գյուղերը գազաֆիկացվել են, սակայն բնական գազի բաժանորդներ չկան

2024թվականին Իջևան համայնքի Կիրանց, Բերքաբեր, Աճարկուտ գյուղերը սուբվենցիոն ծրագրով գազաֆիկացվեցին։ Այդ ծրագրում համայնքի ներդրումը՝ 82 միլիոն դրամ, նվիրաբերեց գործարար Միքայել Վարդանյանը; Սակայն այդ 3 գյուղերում բնական գազի ոչ մի բաժանորդ չկա, քանի որ գյուղացիները գազատարին միանալու, իրենց տներ ճյուղավորում անցկացնելու համար գումարներ չունեն։ ՀՀ կառավարությունը կարող էր սահմանամերձ այդ գյուղերի բնակիչների համար կարևոր այս խնդիրը լուծել, սակայն գերադասում է պետբյուջեի գումարները մսխել պաշտոնյաներին տրվող հսկա պարգևավճարների, զանազան ֆեստիվառներ կազմակերպելու, Նիկոլ Փաշինյանի ու իր ընկերախմբի հեծանվային զբոսանքները ֆինանսավորելու միջոցով։ 3 գյուղերի առանձնատների գազաֆիկացումը կնպաստեր, որ այդ բնակավայրերի բնակիչների կողմից վառելափայտի սպառումը քչանա, նվազի անտառի վրա ճնշումը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը