Ներքին 1 տարի առաջ - 11:10 08-04-2025

Պռոշյան և Քասախ գյուղերի բնակիչները դարձյալ փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը. երթևեկությունը կաթվածահար է․ shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 8-ին, ի նշան բողոքի դարձյալ Պռոշյան և Քասախ գյուղերի հազարավոր բնակիչներ փակել են Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքի հատվածը:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երթևեկությունը երկկողմանի փակ է, բնակիչները չեն բացում, քանի որ շաբաթ օրը իրենց կողմից իրականացված բողոքի ակցիայից հետո դրական նոտաներ չեն ստացել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ հանձինս նախարար Դավիթ Խուդաթյանի:

Այս պահին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության հասարակակակն կարգի պահպանման վարչության պետ Գևորգ Ազիզյանը բանակցություններ է վարում ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի դադարեցնեն իրեց գործողությունները, խնդիրը քաղաքակիրթ ձևով լուծելու համար առաջարկում է, որպեսզի մի քանի հոգանոց պատվիրակություն գնար Կառավաություն, որտեղ պատրաստակամություն են հայտնել հանդիպել ակցիայի մասնկիցներից մոտ 10 հոգու հետ և խնդիրը քննարկել:

Երևանից բողոքի ակցիայի վայր են ժամանել մեծ թվով կարմիր բերետավորներ:

Տեղում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի մեծ թվով պարեկները՝ գումարտակի հրանանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կաապետյանի և ոստիկանության Նաիրիի բաժնի մեծ թվով համյանքային ոստիկաններ՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ:

Մանրամամսները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը