Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:17 08-04-2025

ՔՊ կանանց գունդը չի հանձնվում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ական կանանց գունդը` Քրիստինե Պողոսյանի գլխավորությամբ, ամեն ինչ անում է, որ ԱԺ հերթական նիստում իշխող թիմը որոշի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ձեւավորելու մասին։ Դիմումն անցած շաբաթ հանձնվել է ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին, որոնք այն պետք է դնեն շրջանառության մեջ, սակայն կանոնակարգ-օրենքով` առանց ՔՊ համաձայնության հնարավոր չէ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորել։ Անդրանիկ Քոչարյանի եւ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի միջադեպից փորձում են օգտվել նաեւ ՔՊ-ական որոշ կանայք եւ հատկապես՝ Քրիստինե Պողոսյանը, որը, ասում են, չի մարսում Քոչարյանի՝ իրեն արված դիտողությունները՝ ոչ պատշաճ հագուստով խորհրդարան գալու եւ այլ հարցերի վերաբերյալ։ Պողոսյանը միայնակ չէ` ՔՊ-ական բոլոր կանայք այս կամ այն չափով արժանացել են Քոչարյանի անտակտ դիտողություններին եւ ուզում են, որ նրա հարցով էթիկայի հանձնաժողով ձեւավորվի, եւ անգամ նրան զրկեն ԱԺ նիստերին մասնակցելու իրավունքից, հետո գուցե նաեւ այդ հիմքով՝ մանդատից։

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել