Ներքին 1 տարի առաջ - 21:52 07-04-2025

Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, ՀՀ-ն պատրաստ է ավարտին հասցնել այս պատմական քայլը․ Հակոբ Արշակյան

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

«Տիկին նախագահ,
Ձերդ գերազանցություններ,
Հարգելի՛ խորհրդարանականներ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուզբեկստանի մեր ընկերներին հյուրընկալության բարձր մակարդակի համար գեղեցիկ քաղաք Տաշքենդում:

Այսօր Հայաստանում նշվում է Մայրերի եւ կանանց ազգային օրը, եւ ես ցանկանում եմ շնորհավորել այս դահլիճում ներկա բոլոր կանանց, մաղթել բոլորիդ խաղաղություն ու բարգավաճում:

Ինձ համար մեծ պատիվ է այսօր ելույթ ունենալ ձեր առջեւ այս կարեւոր պահին, երբ մենք միասին աշխատում ենք ավելի արդար, խաղաղ եւ բարեկեցիկ աշխարհ կառուցելու ուղղությամբ:

Հավաքվելով Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովում՝ մենք միասնական ենք լուծելու այն հրատապ խնդիրները, որոնց բախվում ենք: Ամբողջ աշխարհում մենք բախվում ենք բարդ խնդիրների, որոնք սպառնում են մեր ապագային, եթե անգործության մատնվենք:

Մենք հավաքվել ենք այստեղ՝ մասնակցելու կարեւոր քննարկումներին այն ապագայի վերաբերյալ, որը մենք ցանկանում ենք կառուցել. ապագա, որը հիմնված է արդարության, հավասարության եւ, առաջին հերթին, խաղաղության վրա:

Հայաստանը հավատում է, որ իրական զարգացումն ավելին է, քան տնտեսական աճը: Մենք քննարկում ենք ստեղծել այնպիսի համակարգեր, որոնք քաղաքացիների համար կապահովեն սոցիալական պաշտպանություն, հավասար հնարավորություններ եւ արժանապատվություն:

Հայաստանում մենք քրտնաջան աշխատում ենք բնակչության խոցելի խմբերի կարիքները բավարարելու ուղղությամբ՝ ձգտելով, որ առողջապահությունը, կրթությունը եւ ապահովված լինելը ոչ թե արտոնություն լինեն քչերի համար, այլ իրավունքներ բոլորի համար:

Մենք նաեւ կենտրոնանում ենք սոցիալական ներառականության վրա՝ հոգ տանելով, որ բոլորը՝ անկախ սեռից, էթնիկ պատկանելությունից կամ ծագումից, հնարավորությունների հասանելիություն ունենան: 2024 թվականի համեմատ 2025 թվականին Հայաստանը 14,9 տոկոսով ավելացրել է սոցիալական պաշտպանության ծախսերը:
Նման գործողությունների միջոցով է, որ մենք ամրապնդում ենք ժողովրդավարությունը, կառուցում ենք ավելի ամուր հասարակություն:

Հայաստանում մենք գիտենք, որ խաղաղության հաստատումը երկար եւ երբեմն դժվար գործընթաց է, որի համար արդարացված են բոլոր ջանքերը:

Այս ոգով մենք վերջերս զգալի քայլ կատարեցինք:

Հայաստանը հաստատում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագիծը հավանության է արժանացել, եւ բանակցությունները հաջողությամբ ավարտվել են: Խաղաղության համաձայնագիրն այժմ պատրաստ է ստորագրման, եւ Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել այդ պատմական քայլը:

Մենք հրավիրում ենք Ադրբեջանին միանալ մեզ՝ մեր երկու ժողովուրդների համար խաղաղ եւ բարգավաճ ապագայի ճանապարհին այս կարեւոր քայլի իրականացման գործում:

Շնորհակալություն»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը