Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 20:13 07-04-2025

Բաքուն պատրաստ չէ ոչ ստորագրելու, ոչ կյանքի կոչելու որևէ խաղաղության համաձայնագիր․ Արմեն Գևորգյան

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի ելույթը՝ ԵԽԽՎ նստաշրջանում ԵԽԽՎ Բյուրոյի և մշտական հանձնաժողովի գործունեության հաշվետվության ժամանակ․

«Հարգելի' գործընկերներ,

Մեկ ամիս է անցել այն պահից, ինչ Հայաստանը և Ադրբեջանը հայտարարեցին այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին: Միջազգային հանրության կողմից այս լուրն ընդունվեց «կառուցողական խանդավառությամբ»՝ չնայած այն հանգամանքին, որ հայ հասարակությունը դեռ չի տեսել պայմանագրի տեքստը, որն այդպես էլ հրապարակված չէ:

Պայմանագիրը դեռ չի ստորագրվել:

Հայաստանում շատերն այժմ այդ գաղտնի «խաղաղության պայմանագիրն» ընկալում են որպես մի բան, որը մեզ հեռացնում է իրական խաղաղությունից: Ապագայի հանդեպ վստահություն ստեղծելու փոխարեն ընթացիկ բանակցությունները խոր անվստահություն են առաջացրել: Խաղաղության գաղափարն ինքնին խեղաթյուրվում է, և շատ հայեր ցավալի երկընտրանքի առաջ են կանգնած՝ ընդունել այն որպես նոր դարաշրջանի մեկնա՞րկ, թե՞ որպես վերջնական պարտության խորհրդանիշ:

Համոզված եմ՝ կհամաձայնեք, որ ցանկացած համաձայնագրի արժեք ոչ միայն այն ստորագրելու, այլև հստակ երաշխիքների և արդյունավետ իրագործման մեխանիզմների առկայության մեջ է: Երկարատև խաղաղությունը պահանջում է զսպումների և հավասարակշռության ամուր համակարգեր, հատկապես՝ փխրուն տարածաշրջանային համատեքստերում: Մեր դեպքում այդպիսի մեխանիզմները լիովին բացակայում են:

Բացի այդ, բանակցությունների ընթացքում ի սկզբանե արդարադատության և էսկալացիայի նվազեցման խթանմանը միտված միջոցներն այժմ բացառված են, և Ադրբեջանը ցույց տվեց, թե ինչպես են հեշտությամբ անտեսվում եվրոպական զսպման մոտեցումները:

Հարգելի' գործընկերներ,

Թույլ տվեք մեկ անգամ ևս ձեր ուշադրությունը հրավիրել Բաքվում հայ գերիների նկատմամբ ներկայումս տեղի ունեցող խայտառակ դատավարությունների վրա: Դրանք շարունակելը հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ ո'չ ստորագրելու, ոչ էլ իրականում կյանքի կոչելու որևէ խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ: Մենք չպետք է մոռանանք՝ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ համաձայնությունները պահպանելու պատմություն չունեն, ոչ էլ՝ այդպիսի պատմություն կառուցելու մտադրություն: Նրանց նպատակը խաղաղ գոյակցությունը չէ, այլ «պատմական հնարավորության» օգտագործումը՝ վերջնականապես լուծելու այն, ինչ նրանք դեռ անվանում են «հայկական հարց»:

Պարոն Նախագահ,
Մենք իրավացիորեն մշտապես ​​ուշադրություն ենք դարձնում Գազայում տիրող իրավիճակին։

Այդուհանդերձ շարունակում ենք անտեսել Արցախում (Լեռնային Ղարաբաղում) հայկական ժառանգության միտումնավոր ոչնչացումը: Նման աղետները կանխելու համար ստեղծված միջազգային մեխանիզմներն ու ինստիտուտները պարզապես չեն գործում։ Ադրբեջանը շարունակում է խախտել և անտեսել միջազգային դատարանների վճիռները, մինչդեռ միջազգային կազմակերպությունները տագնապալի անտարբերություն են ցուցաբերում հայերի՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու հիմնարար իրավունքների նկատմամբ։

Միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի լռությունն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի բացահայտ խախտումների շուրջ, վկայում է կանոնների վրա հիմնված միջազգային կարգի փլուզման մասին»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ