Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:57 07-04-2025

Անխնամ ու կոտրված ծառեր, հողաթմբերով սիզամարգեր, ընկած ցուցանակներ. տուրիստական Ալավերդու դեմքը 

Սանահինի վանական համալիր այցելող հարյուրավոր զբոսաշրջիկներ անցնում են Սարահարթ թաղամասի հրապարակի կողքով, որը մեղմ ասած անտեսված վիճակում է։ Ձյան վերջին տեղումներից 15 օր է անցել, սակայն քաղաքի կոտրված ծառերն ու թփերը չեն հեռացվել, որեւէ խնամք չի տարվել։ Ճանապարհաշինարարների կողմից կուտակված հողաթմբերը չեն տեղափոխվել, ցուցանակներն ամիսներ շարունակ ընկած են գետնին կամ ծռված ու ընկնելու պատրաստ։ Տեղական իշխանությունները չեն նկատում այն, ինչն անխնամ ու անտեսված քաղաքի տպավորություն է ստեղծում ու թվում է ընդամենը երեկ է Ալավերդիում փոթորիկ եղել եւ այս ամենը Ալավերդի կոմունալ տնտեսություն ՀՈԱԿ-ին համայնքային բյուջեից հատկացվող՝ տարեցտարի ավելացող միլիոնավոր դրամների ֆոնին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը