Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:48 07-04-2025

Հայ կինը դարեր շարունակ եղել է մեր պետության ամուր հենասյունը․ Անահիտ Մանասյանի ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։ Դրանում, մասնավորապես, ասված է․

«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։

Այս տոնը ևս մեկ առիթ է արժևորելու կնոջ դերը։ Հայ կինը դարեր շարունակ եղել է մեր պետության ամուր հենասյունը, և այսօր էլ նրա դերը հասարակության զարգացման ու կայունության գործում անուրանալի է։

Կանանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում առաջխաղացումն այդ հիմքի ամրապնդման կարևոր պայմաններից են։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ ինձ համար առաջնահերթություն է կանանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։ Անհրաժեշտ է, որ պետությունը շարունակի հետևողական քայլեր ձեռնարկել ոլորտի շարունակական զարգացման ուղղությամբ։ Այդ գործընթացում առանցքային են կարծրատիպերի հաղթահարումը, հավասար հնարավորությունների ապահովումը, կանանց մասնակցության խթանումը որոշումների կայացման գործընթացներում, ինչպես նաև նրանց լիարժեք ներգրավվածությունը հասարակական և քաղաքական կյանքում։

Առանձնահատուկ ուշադրություն է պահանջում կրթության ոլորտը, որտեղ անհրաժեշտ է ձևավորել կանանց դերի ճիշտ ընկալում և նպաստել կարծրատիպային մտածողության վերացմանը։

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Թող այս գեղեցիկ օրը լի լինի ջերմությամբ և գնահատանքով։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում