Ներքին 1 տարի առաջ - 20:16 05-04-2025

Վարդան Ղուկասյանը պատրաստ է Գյումրուն վերադարձնել նախկին անհոգությունը ու փայլը․ հայտարարություն

Գյումրու համայնքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի գրասենյակը հայտարարություն է տարածել․

«Այսու պատասխանելով վերջին օրերին ձեր կողմից ստացած ջերմասիրտ շնորհավորանքներին՝ վերահաստատում ենք, որ դրանց հասցեատերը առաջին հերթին դուք եք, գյումրեցու երբևէ չնսեմացող հավաքական պատիվը և ապա մենք՝ ընդդիմադիր չորս թիմերս՝ մեր արժանի չափով։

Խնդրում ենք՝ երբևէ չմոռանա՜ք, որ այս հավաքական հաղթանակը ուղղակի անհնար կլիներ առանց ձեր արդարախոհության, պատվախնդրության և անճնշելիության. հատկանիշներ, որ հարիր են հայկյան ոգով ապրող հային։

Նման հայերիս ամուր հաղթանակը, ինչպես և հայտնի է, կրկին անհնար կլիներ, եթե ընդդիմադիր թիմերը հաջողություն չունենային միավորվելու գլխավոր նպատակի շուրջ՝ խաչ քաշելով անձնանպատակ վարքի և հայրենական հարցերի հանդեպ երկրորդական դասվող տարաձայնությունների վրա։

Ըստ այդմ՝ շնորհակալություն ենք հայտնում հայտնի երեք ուժերին՝ իրենց ընտրողների պատվիրակած իշխանությունը Վարդան Ղուկասյանի փորձառու գործադրմանը վստահելու համար։

Եւս մեկ անգամ նշենք, որ պարոն Ղուկասյանը առաջադրման օրից ի վեր քաջ գիտակցել է իր հանձնառության կնճռոտ ծանրությունը և այն պատասխանատվության աստիճանը, որն իր ուսերին է առնում արդեն հինգերորդ անգամ։

Որոշ շերտերի կոչ ենք անում նաև զերծ մնալ նրա ապագա կառավարման «լուծը կիսելու» կամ նրա բանտարկման ռիսկերը որպես նոր և բացարձակ կանխատեսումներ ներկայացնելուց՝ այդ ամենը որպես խոցելիություն որակելով։ Պետք է հասկանալ, որ վերջին հաշվով բանտարկվողը հենց ինքը՝ Վարդան Ղուկասյանն է, ինչը հետ չի պահել իրեն հայրենիքի թրքացումը կանխելուց, իսկ շուրջ 10.000 գյումրեցիների՝ իրեն այդ գործում վստահելուց։ Իմանալով նաև այն, որ ներկա իշխանությունների կառավարման ներքո Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի կարող է բանտարկվել կամայական պահի՝ խոցելիության մասին դոկտորական թեզեր պաշտպանելն անիմաստ է դառնում, քանզի այն կրում է մասսայական բնույթ։

Ինչպես նկատեցիք, մենք չանդրադարձանք Գյումրու հետ որևէ կապ չունեցող գյումրեցի քպ-ական պատգամավորներին կամ խոսնակներին, քանզի վերևում արդեն խոսել ենք թուրքերից։ Վերջիններին խղճում ենք ինքնածաղր առաջացնող բոցաշունչ հայտարարությունների, իսկ նրանցից մեկին դատապարտում՝ Շիրակի թեմի առաջնորդի հասցեին հնչեցրած անպատիվ խոսքի համար և հորդորում դասեր քաղել իրենց նախկին թիմակցի կրած աստվածային պատժից։

Վերջինը, բայց ոչ պակաս կարևորը Վարդան Ղուկասյանի մեջբերումն էր սուրբ Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց» հոգևոր զրույցների շարքից, որ վերաբերում էր կանանց անպատկառ հագուկապը դատապարտելուն։ Այդ մեջբերման մասին դատապարտող խոսք տարածած բոլոր կազմակերպություններին հորդորում ենք կա՜մ վերանայել իրենց քրիստոնեական հավատամքը, կա՜մ զորանալ դրանում՝ ինչու չէ Տաթևացի ընթերցել սկսելով։

Ավարտելով՝ սիրելի՜ հայեր, Վարդան Ղուկասյանը, սեփական անձը անհամրելի ռիսկերի տակ դնելով, կատարել է օրինակելի և խիզախ մի քայլ՝ զինված ոչնչով, բացի ճշմարտությունից։ Բոլոր վեց ընդդիմադիր ուժերի անվերապահ աջակցությունը վայելելով՝ նա ավելի քան պատրաստ է իր հին եռանդով ստանձնել քաղաքապետի պաշտոնը և իր ճոխ նախընտրական ծրագրերը կոչել կյանքի՝ Գյումրուն վերադարձնելով նախկին անհոգությունը ու փայլը։

Գերմանական Բունդեսթագի նմանված Գյումրու ավագանին և նրա ընտրյալ քաղաքապետը, վստահեցնում ենք, որ կլինեն արդյունավետ, համակագործակցային և փոխզսպող կառավարման լավագույն օրինակը ողջ Հայաստանի աչքի առջև և կխրախուսեն այդ մոդելի լայնատարած որդեգրումը մեր երկրում։

Ուրեմն հավատարիմ մնալով Ներսես Մեծ կաթողիկոսի հայրապետական հորդորին՝

Առաջնային հարցերում՝ միաբանություն,

Երկրոդային հարցերում՝ հանդուրժողություն

Եվ բոլոր հարցերում՝ սեր…»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին