Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:20 05-04-2025

Հրաժեշտի միջոցառում՝ ոսկե մեդալով․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ինչպես գրել էինք, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանն արդեն ազատվել է պաշտոնից, երեկ նրա փոխարեն ԺՊ են նշանակել Կարեն Ծառուկյանին, որը կենտրոնի օնկոուռոլոգիական բաժանմունքի վարիչն է եւ լինելու է տեղապահ, մինչեւ նոր ղեկավար գտնեն։ Իսկ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում չնայած տնօրեն Արման Հովակիմյանն օրեր առաջ հրաժեշտ էր տվել անձնակազմին՝ ասելով, որ ապրիլի 4-ից նոր տնօրենը` Նարեկ Զեյնալյանն է իրեն փոխարինելու, սակայն երեկ հիվանդանոցից տեղեկացանք, որ Հովակիմյանը դեռ չի հեռացել, Զեյնալյանն էլ դեռ չի հայտնվել։ Այդուհանդերձ, Հովակիմյանի մերձավորները վերջինիս համար հրաժեշտի խնջույք են կազմակերպել, սեփական միջոցների հաշվին էլ ոսկե մեդալ են նվիրել շեֆին։

Ի դեպ, ասում են, որ հնարավոր է՝ այստեղ էլ ԺՊ նշանակեն, քանի որ լսել են` Զեյնալյանը Փաշինյանի հրահանգով մանդատը դնելու դիմաց ակնկալում է առողջապահության նախարարի պաշտոնը ստանալ։ Անգամ ԲԿ ԺՊ-ի անունն է շրջանառվում` Անեստեզիոլոգիայի եւ ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ Սարգիս Ղազարյան։

Ամենից շատ դիտված

23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել
07:15 Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզերում․ «Իրավունք»
21:28 «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ