Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:10 05-04-2025

Երկու շոկ՝ մեկ շաբաթում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ում վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ շոկն ապրեցին երեկ՝ նախ Գյումրու եւ Փարաքարի ընտրությունների արդյունքներից, ապա՝ Մարտուն Գրիգորյանի հայտարարությունից, որ «առանց որեւէ պաշտոնի, ակնկալիքի եւ որեւէ պայմանավորվածության» քվեներ է տալիս Վարդան Ղուկասյանին։ ՔՊ-ն, որ լռելու հրահանգ ուներ ընտրություններից հետո, երեկ րոպեական մարտական պատրաստության բերվեց, եւ մեկը մյուսին հերթ չտալով` մի կենտրոնից բաժանված տեքստերով սկսեցին խոսել «քաղաքական առեւտրականների», «ձայն գողացողների» մասին: Ընտրված համայնքապետերին բերդ գցող, ընդդիմադիր ցուցակներից մարդ «գողացող» ՔՊ-ականները տվայտվում էին՝ ինչպես կարելի է ընտրողի ձայնը ստանալ ու տալ ուրիշին: Մինչդեռ, անգամ Երեւանի ընտրություններից հետո, ՔՊ-ն եւ «Հանրապետություն» կուսակցությունը՝ Դոգի «բուքսիրով» քաղաքի կառավարումը ստանձնեցին, ավելի վատ որոշման գնալով եւ հանցավոր խմբավորմանն օգտագործելով: Գյումրու ընտրություններից հետո էլ է ՔՊ-ն պատրաստ եղել ցանկացած տիպի առեւտրի, միայն թե Գյումրին չտա ընդդիմությանը։ Մեր լրագրողը նկատել է, որ քվեարկությունից հետո, ձայների հաշվարկի ժամանակ ՔՊ-ականները Սարիկ Մինասյանի շտաբում պատից կախված մեծ մոնիթորով հատուկ առանձնացրել ու հետեւել են ոչ միայն ՔՊ-ի ձայներին, այլեւ՝ «Եվրադաշինքի», եւ երկու ուժերն էլ առանձնացրել կանաչ գույնով։ Հույս են փայփայել, որ գոնե արեւմտամետների խմբակը մի 7 տոկոս կհավաքի, եւ կկարողանան ստանձնել Գյումրու կառավարումը։

Ամենից շատ դիտված

23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել
07:15 Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզերում․ «Իրավունք»
21:28 «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ