Սպորտ 1 տարի առաջ - 21:53 04-04-2025

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ լինելը մեծ պատիվ է. Վադիմ Գուսկով

Հայաստանի հոկեյի հավաքականի գլխավոր մարզիչ Վադիմ Գուսկովը լրագրողների հետ զրույցում խոսել է Հայաստանում կայանալիք աշխարհի առաջնության, թիմի նախապատրաստության և հարցերի մասին:

«Փորձում եմ մի փոքր հեռու մնալ այդ հարցից, որովհետև, բնականաբար, դա մեծ պատիվ է: Անհավանական և լուրջ առաջխաղացում է անձամբ իմ կարիերայում, բայց միևնույն ժամանակ՝ եռակի պատասխանատվություն ամբողջ երկրի առաջ։ Փորձում եմ ինքնս ինձ այդ հարցերը քիչ տալ և գլոբալ խնդիրները հնարավորինս պարզեցնել։

Ես պետք է որակյալ մարզումային պլաններ մշակեմ, գտնեմ ընդհանուր լեզու բոլոր խաղացողների հետ, այնպես անեմ, որ նրանք հասնեն փոխըմբռնման առավելագույն մակարդակի։

Մեզ սպասում է իսկապես լուրջ, նշանակալի և պատասխանատու արկած։ Եվ այդ ամենը պետք է բաժանել փոքր քայլերի, որոնցից յուրաքանչյուրի կատարումը մեզ կհասցնի այն արդյունքին, որին բոլորը սպասում են»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ։

Ապրիլի 13-19-ը Երևանում կայանալիք Հոկեյի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը հանդես կգա 15 տարվա դադարից հետո։ Մրցաշարին կմասնակցեն նաև Իրանի, Ինդոնեզիայի, Քուվեյթի, Մալայզիայի և Ուզբեկստանի հավաքականները։

Աղբյուր՝ armsport

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում