Սպորտ 1 տարի առաջ - 19:50 04-04-2025

Հայտնի են ՆԳՆ արագ շախմատի առաջնության 2025 թվականի հաղթողները

Մարտի 31-ից ապրիլի 2-ն անցկացվեց ՆԳ նախարարության արագ շախմատի 2025 թվականի առաջնությունը, որն այս տարի էլ անցավ համառ պայքարում:

Թիմային հաշվարկում երրորդ տեղը գրավեց Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնի, երկրորդը` Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության թիմը: Հաղթողի կոչումը նվաճեց Ոստիկանության զորքերի հավաքականը:

Անհատական պայքարում երրորդ տեղը գրավեց Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայող Երվանդ Ադոնցը, երկրորդը` Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնի աշխատակից Միքայել Գրիգորյանն էր, իսկ 1-ին տեղը գրավեց Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակից Հովհաննես Մաթևոսյանը:

Հաղթողներին և մրցանակակիրներին պարգևները հանձնեց Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության մարտական և ֆիզիկական պատրաստվածության բաժնի պետ Արմեն Մկրտչյանը:
© https://shamshyan.com/hy/article/2025/04/04/1281091

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը