Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:41 04-04-2025

Ժամանակին հոսանքի համար չվճարող օլիգարխն այսօր ջերմ կապեր ունի Նիկոլ Փաշինյանի հետ

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյանա իր էջում գրել է․

«Ինչպես Նիկոլ Փաշինյանը թալանը կոպեկ առ կոպեկ ետ բերեց

Նիկոլ Փաշինյանը 2018-ին խոստանում էր «նախկին» իշխանավորների կատարած թալանը կոպեկ առ կոպեկ, քայբաբ առ քյաբաբ ետ բերել, սակայն նրա այդ խոստումը, մյուս խոստումների նման, սուտ դուրս եկավ։ Իրազեկ, ստույգ աղբյուրը հայտնում է, որ 2015 թվականին, երբ Հայաստանի էլեկտրական ցանցերը վաճառվում էր, նոր սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ «Տաշիրի» սեփականատերը, Սերժ Սարգսյանին հարցնում է,թե կա՞ն հոսանք օգտագործողներ, որոնք հոսանքի համար չեն վճարում։ Սերժ Սարգսյանն ասել է , որ նման բաժանորդներ չկան; Սակայն նոր սեփականատերը շուտով պարզում է, որ Երևանի ամենահայտնի սուպերմարկետին ցանցի խանութներում էլեկտրական հոսանքի հաշվիչներ տեղադրված չեն։

Հավելեմ, որ հայտնի այդ օլիգարխի աշխատողների մոտ կեսը, մինչև 2018-ը գրանցած չէր, նրանց համար օլիգարխը հարկ չէր վճարում։ Հիմա այդ օլիգարխը ջերմ կապեր ունի Նիկոլ Փաշինյան իր նրա ընտանիքի հետ, ըստ մամուլի, թանկ նվերներ է տալիս այդ ընտանիքին։ Հայաստանում երկար տարիներ եղել են գազալցակայաններ, որոնց գազը վերցնելով՝ մայր գազատարից, դրա համար չեն վճարել, իսկ նրանց ծախած գազը դուրս է գրվել գազի համակարգում կորուստների հաշվին։ «Տրանսգազի» ղեկավարներից մեկը, ով այժմ հանգուցյալ է, Հայաստանի շատ ԱԳԼՃԿ-ների փայատեր է դարձել։ Այս մեծ խախտումները մինչ օրս Նիկոլ Փաշինյանի անվան իրավապահ համակարգը չի բացահայտել, չարաշահում կատարողներին պատասխանատվության չի ենթարկել։ Կարող եմ ենթադրել, թե ինչու»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում