Արտաքին 1 տարի առաջ - 19:11 03-04-2025

Մասկը կմնա Թրամփի ընկերը նույնիսկ Սպիտակ տնից հեռանալուց հետո. Վենս

Միլիարդատեր Իլոն Մասկը կմնա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Վենսի ընկերն ու խորհրդականը նույնիսկ այն բանից հետո, երբ նա լքի իր պաշտոնը Կառավարության արդյունավետության գրասենյակում (DOGE):

Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Ջեյ դի Վենսը։ Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Թրամփն իր շրջապատին տեղեկացրել է, որ առաջիկա շաբաթներին Իլոն Մասկը կհեռանա DOGE-ի ղեկավարի պաշտոնից։

«DOGE-ը շատ աշխատանք ունի անելու, և այո, այդ աշխատանքը կշարունակվի Իլոնի հեռանալուց հետո: Բայց, ըստ էության, Իլոնը կմնա և՛ իմ, և՛ նախագահ Թրամփի ընկերն ու խորհրդականը»,- ասել է Վենսը։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան