Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 12:10 03-04-2025

Ամբողջը պլանավորված է․ ամեն ինչ անում են, որ Վարդան Ղուկասյանը չդառնա քաղաքապետ․ հարցում

Գյումրիի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին վերագրվող ենթադրյալ ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:

Ընտրություններից 4 օր առաջ իշխանական լրատվամիջոցները առաջինը տարածեցին ձայնագրությունը՝ առանց ներկայացնելու, թե որտեղից է այն իրենց ձեռքում հայտնվել: Դրանում, ենթադրաբար, Վարդան Ղուկասյանը խոսում էր Գյումրիի շուկաներից մեկի աշխատակիցների հետ հանդիպում կազմակերպելու մասին և հիշեցնում, որ ժամանակին ինքն է նրանց տաղավարներ տվել, որով մինչև հիմա տուն են պահում: Ձայնագրության մեջ նաև կոպիտ ու հայհոյախառն արտահայտություններ կան: Ինքը՝ Ղուկասյանը, ուղիղ չի հերքում, բայց նաև արհեստական բանականությանն է վերագրում ձայնագրությունը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ինչ եք կարծում՝ սա քաղաքական հետապնդո՞ւմ է»։

Հարցվածների մեծ մասը նշեցին, որ դա քաղաքական հետապնդում է։ Եղան նաև քաղաքացիներ, որոնց կարծիքով ճիշտ է քրեական վարույթ նախաձեռնելը։
Քաղաքացիներից մեկի կարծիքով՝ Վարդան Ղուկասյանը լավ մարդ է։ «Ինքը լավ մարդ ա էղել, ժողովրդական մարդ ա էղել»,- ասաց նա։
«Էդ արդեն իրենք կորոշեն քաղաքական հետապնդում է, թե ոչ»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ բնականաբար սա քաղաքական հետապնդում է։ «Իհարկե, միանշանակ»,- նշեց նա։
Հարցվածներից մեկի կարծիքով՝ անում են այն, ինչ ցանկանում են։ «Իհարկե քաղաքական հետապնդում է, ոնց ուզում են վարվում են մարդկանց հետ»,- ասաց նա։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ ժամանակային համընկնումները ցույց են տալիս, որ այս ամենը պատահական չէ։
«Վարդան Ղուկասյանի դեպքում մի քիչ դժվար է ասել քաղաքական հետախպնդում։ Ինձ թվում ա էնքան բան ա արել իր կյանքում, աշխույժ է ապրել, որ չգիտես, որն է քրեական, որն է քաղաքական։ Իհարկե ժամանակային համընկնումները ցույց են տալիս, որ դա պատահական չէ»,- ասաց նա։
«Այո, ամբողջը նախատեսված է, որպեսզի ինքը չդառնա քաղաքապետ»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։
Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին