Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 02-04-2025

Ապրիլյանում հաղթել ենք․ Հայաստանը միշտ հաղթում է, բայց ղեկավարությունը՝ ոչ․ հարցում

9 տարի առաջ՝ 2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ին հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա։

4 օր շարունակ ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով հարձակման փորձեր ձեռնարկեց՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ավիացիայի կիրառմամբ։

Հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետևանքով պաշտոնական տվյալներով զոհվեց 75 զինծառայող: Պատերազմի ավարտից օրեր անց հրապարակվեցին զոհված զինծառայողների անունները։
Ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու վերաբերյալ բանավոր համաձայնություն ձեռք բերվեց:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ապրիլյան պատերազմում Հայաստանը հաղթե՞լ է, թե՞ պարտվել»

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ Հայաստանն այդ պատերազմում հաղթել է։
«Հաղթել է։ Ես ծառայող եմ եղել ու ես գիտեմ, որ հաղթել է ու հաղթում է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ միշտ է հաղթում Հայաստանը։ «Միշտ էլ հաղթած ա Հայաստանը, բայց ոչ ղեկավարությունը»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ պարտվել ենք, բայց դա դեռ վերջը չէ։

«Կարծում եմ պարտվել ենք, և՛ էն ժամանակ և՛ հաջորդ պատերազամում, բայց պատերազմը շարունակվում է, վերջը չի»,- ասաց նա։

«Եթե վերցնենք զորքը հաղթել ա, եթե ղեկավարի կողմից պարտվել են»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար