Ներքին 1 տարի առաջ - 15:33 02-04-2025

Հայաստանի և Վիետնամի միջև համագործակցությունը ներդաշնակորեն է զարգանում. փոխնախարար

Ապրիլի 2-ին Երևանում կայացել է Հայաստանի և Վիետնամի գործարարների հանդիպում, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Վիետնամի ֆինանսների նախարարության համատեղ նախաձեռնությամբ։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանը։

Պաշտոնական բացմանը հաջորդել է Հայաստանի և Վիետնամի գործարար համայնքի ներկայացուցիչների միջև «կլոր սեղան» ձևաչափով հանդիպումը, որին ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

«Հայաստանի և Վիետնամի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում ներդաշնակորեն է զարգանում և ես կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը և տարբեր հարթակներում միջոցառումները թույլ կտան երկու երկրների գործարարներին փոխանակվել փորձագիտական կարծիքներով, քննարկել փոխադարձ առաջարկությունները և հաստատել նոր գործարար կապեր», - նշել է Էդգար Զաքարյանը։

Կլոր սեղանին մասնակցել են երկու երկրներից շուրջ 80 գործարարներ, որոնք ներկայացնում էին տնտեսության տարբեր ոլորտներ՝ հանքարդյունաբերություն, նավթարդյունաբերություն, տեքստիլ արդյունաբերություն, ծխախոտի արտադրություն, ՏՏ, լոգիստիկ ծառայություններ, միջազգային բեռնափոխադրումներ, ավիացիա, սննդի արդյունաբերություն, հեռահաղորդակցություն, զբոսաշրջություն, արևային էներգետիկա, անշարժ գույք, բանկային ոլորտ, ներդրումներ, բժշկական ծառայություններ, բիզնես խորհրդատվություն և այլն։

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան