Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:10 01-04-2025

ՔՊ-ում շոկի մեջ են․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Գյումրու եւ Փարաքարի ընտրությունների արդյունքներից ՔՊ-ում շոկի մեջ են: ՔՊ վերնախավը մինչեւ լուսաբաց արթուն է եղել, ոմանք՝ Սարիկ Մինասյանի շտաբում, մյուսները` Երեւանում: Փորձել են հասկանալ, թե ինչու այդպես ստացվեց։ Չնայած վերեւից հրահանգել են պարտությունը ներկայացնել իբրեւ ազատ-արդար ընտրությունների արդյունք, իբր իրենք նախկինների պես չեն կեղծել ընտրությունները: Սակայն ՔՊ-ն Գյումրիում ակնկալել է, որ 50+1-ի կձգի, քանի որ դասական հայկական ընտրություն էին կազմակերպել՝ հոսանքազրկումներով, բանակին ուղղորդելով, վարչական լծակների կիրառմամբ։ Վերջին ամիսներին իշխանությունն այնքան էներգիա եւ ռեսուրս էր ծախսել Գյումրիում` հավաքագրել էին հանրապետության ողջ տարածքում բնակվող գյումրեցիներին, գյումրեցիների հարազատներին, շատերին այլ տեղերից բերել ընտրության։ Անգամ Ջավախքից 15-20 ավտոբուս մարդ էր բերվել՝ ընտրությանը մասնակցելու նպատակով։ Նաեւ իշխանության այս աննախադեպ ակտիվությամբ էր պայմանավորված այն, որ գրեթե կրկնակի շատ ընտրող է մասնակցել 2021-ի ՏԻՄ ընտրությունների համեմատ:

Եթե 21-ին մոտ 26 հազար էր մասնակցել, եւ անցողիկ շեմը 1400 ձայնն էր, այս անգամ ամենաքիչ ձայներ ստացած «Մայր Հայաստանը» հավաքել է 2 հազար 800 ձայն՝ 6 տոկոսի շեմը հաղթահարելու համար։

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով