87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին 1 տարի առաջ - 22:05 28-03-2025

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին

Մեծ Բրիտանիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ապահովել, որ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողության ժամանակ ձերբակալվածներին արդար դատավարության հնարավորություն ընձեռվի և ապահովվեն անվտանգ պայմաններ՝ Ադրբեջանի միջազգային պարտավորություններին և պարտականություններին համապատասխան։

Ըստ News.am-ի՝ դրա մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Ջենի Չեփմենը։

Բաքվում մեր դեսպանատունը մեծ ուշադրություն է դարձնում այս գործերին և պարբերաբար թարմացնում է տեղեկությունները։ Մենք նաև հետևողականորեն կոչ ենք անում ազատ արձակել մնացած բոլոր ռազմագերիներին։

Պետ​​նախարար Սթիվեն Դութին հարցերը բարձրացրել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Էլչին Ամիրբեկովի հետ հոկտեմբերին Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ։

Մարտի 10-ին Ադրբեջանի նախագահի գլխավոր խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը պետնախարարը Ադրբեջանին միաժամանակ կոչ է արել օգտվել Հայաստանի հետ պատմական խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունից։

Ձեզ գուցե հետաքրքրի