Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 09:00 28-03-2025

Հայաստանում զե՞նք է արտադրվելու․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հունվարի 30-ին ԲՏԱ նախարարը գրառում էր արել, որ «Մխիթար Հայրապետյանն ընդունել է հնդկական Micron Instruments ընկերության տնօրեն եւ սեփականատեր Վիկրամ Սանգալի եւ GTB հոլդինգի նախագահ եւ սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են ներդրումային հնարավորությունները՝ Հայաստանում նոր արդյունաբերական արտադրություն հիմնելու նպատակով»։ Մեզ հաջողվեց պարզել, որ խոսքը Հայաստանում զենքի արտադրության մասին է․ Micron ընկերությունը, պարզվում է, մեծ տրամաչափի հրետանիներ է արտադրում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների համար։ Այս գործարանն էլ աշխատելու է ԱՄՆ հովանավորության ներքո:

Երեկ Գրիգոր Տեր-Ղազարյանի հետ հանդիպել է նաեւ ԱՄՆ դեսպանը, որի մասին հաղորդագրություն էլ կար․ «Դեսպանն այցելեց Արարատի «Ջի Թի Բի Սթիլ» գործարան, որը հայ-ամերիկյան համատեղ ներդրումներով ստեղծված մետաղաձուլարան է․․․ Այս գործարանը կիրառում է առաջադեմ տեխնոլոգիաներ ու նորարարական գործընթացներ՝ ներկայացնելով Միացյալ Նահանգների առաջատար դերը նորարարության ու տեխնոլոգիաների ոլորտում»։ Մեր աղբյուրներն ասում են, որ Գրիգոր Տեր-Ղազարյանը երեկ եղել է նաեւ պաշտպանության նախարարությունում` նրա մեքենաների աչք ծակող ավտոշարասյունը տեսնողներ են եղել ՊՆ-ում։ Ստացվում է՝ Փաշինյանը ոչ միայն Կասկադի շինարարությունն է վստահել Տեր-Ղազարյանի ընկերությանը, այլեւ՝ ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող զենքի արտադրությունը։ Պարզ չէ՝ նման ծրագրերով իշխանությունն ինչի է ուզում հասնել՝ հերթական անգամ սրել հարաբերությունները Ռուսաստանի հե՞տ, թե՞ սեփական օլիգարխների միջոցով փող աշխատել: Մեզ ասացին՝ զենքը պատրաստվում են վաճառել նաեւ եվրոպական տարբեր երկրների:

Ամենից շատ դիտված

20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:00 «Բուդկչիներին»` ոչինչ, հարուստներին` 2091.9 քմ ինքնակամ շինություն