Ներքին 1 տարի առաջ - 22:50 27-03-2025

Գտի՛ ր քո տեղամասը. ՆԳՆ

Եթե Ձեր տվյալները չեք գտնի ընտրողների ցուցակում, ապա քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը՝ 20։00-ն, անհրաժեշտ է դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժին՝ քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

«Հարգելի՛ քաղաքացիներ,

2025 թվականի մարտի 30-ին Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքում տեղի են ունենալու ավագանու արտահերթ ընտրություններ։

Խնդրում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքի ընտրացուցակներում (mia.gov.am) ստուգել Ձեր տվյալները և ճշտել Ձեր տեղամասային կենտրոնն ու հասցեն։

Եթե Ձեր տվյալները չեք գտնի ընտրողների ցուցակում, ապա քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը՝ 20։00-ն, անհրաժեշտ է դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժին՝ քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար։

Լրացուցիչ ցուցակում ընդգրկելու մասին դիմում ՄՔԾ տարածքային բաժին ներկայացնելու իրավունք ունեն այն անձինք, որոնք հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն, դուրս են մնացել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից, ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ՄՔԾ տարածքային բաժին ներկայացրել են համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում, դիմումը չի մերժվել, սակայն նրանք չեն ընդգրկվել համապատասխան ցուցակում, հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն քվեարկության օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ չունենալու հիմքով չեն ընդգրկվել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար