Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 22:15 27-03-2025

Չեմ սիրում Փաշինյանին, դրա համար չեմ լսում ելույթները․ հարցում

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հիստերիայի մեջ ընկավ և խորհրդարանի ամբիոնից որ կոռեկտ բառապաշարով դիմել է նախկին նախագահներին և նորից նրանց հրավիրել բանավեճի։ Նիկոլ Փաշինյանի երեկվա հիստերիայի մեջ ընկնելուց հետո շատերի տեսակետով մարդիկ այլևս չեն հետևի ԱԺ-ում նրա ելույթներին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հետևու՞մ եք Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ի ելույթներին»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ չի հետևում։ Քաղաքացիների մի մասն էլ ասաց, որ հետևում է, եթե ժամանակ է ունենում։

«Հայաստանում չէ, բայց Մոսկվայում հետևում ենք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ իրեն դա չի հետաքրքրում։ «Իհարկե ոչ, ինձ չի հետաքրքրում»,- նշեց նա։

«Ժամանակ չունեմ»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։ Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ չի սիրում Նիկոլ Փաշինյանին։

«Ոչ, չեմ սիրում իրեն։ Մտածեցինք վատերից ենք ազատվում»,- նշեց նա։ «Ճիշտն ասած՝ չեմ հետևում, ժամանակ չի լինում»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է