Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:48 27-03-2025

ՀՀԿ-ականները կկարողանան այցելել Աշոտյանին, բացի Կարեն Ավագյանից․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դեռեւս տնային կալանքի տակ է։ Դատարանի որոշմամբ՝ Աշոտյանին արգելվել է լքել իր բնակության վայրի տարածքը, քաղաքական գործունեությամբ զբաղվել և մինչև դատավարության ավարտը շփվել որևէ մեկի հետ՝ բացի ընտանիքի անդամներից: Տնային կալանքի ընթացքում նրան կարող էին այցելել միայն պաշտպանները և ԱԺ պատգամավորները: Նրանք Աշոտյանին տեսակցում էին նաև «Նուբարաշեն» ՔԿՀ–ում։

Արմեն Աշոտյանը հանրության հետ շփվում էր հոդվածների և հարցազրույցների միջոցով, որոնք փաստաբանները փոխանցում էին մամուլին կամ տեղադրում սոցցանցերում:

«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ վերջերս Աշոտյանի վերաբերյալ քրգործով դատական նիստին խափանման միջոցի պայմանները դատարանը փոքր ինչ բարելավել է․ նրան տեսակցելու թույկտվություն են ստացել նաև իր գործընկերները՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամները։

Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ մանրամասներ ներկայացնելով․ «Վերջին նիստով թույլատրվեց ԳՄ-ի անդամների տեսակցությունները՝ 21 հոգի, այդ թվում 3 պատգամավորները, որոնք կարող էին տեսակցել։ Եւս 17 հոգի՝ բացառությամբ Կարեն Ավագյանի»։

Ինչո՞ւ է դատարանը արգելել Կարեն Ավագյանին այցելել Աշոտյանին, պաշտպանն ասաց՝ գաղտնալսումներից մեկում Կարեն Ավագյանի անունը հիշատակվում է, դատարանն ասել է՝ այս մարդը գործի հետ առնչություն ունի, դրա համար թույլ չեմ տալիս։

Սահմանափակումներ կա՞ն տեսակցության ժամանակ, օրինակ՝ ժամային, օրերի, փաստաբանն ասաց՝ չկա նման սահմանափակում, սակայն զանգել չի կարելի։

Հիշեցնենք՝ ըստ Քննչական կոմիտեի՝ Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Նա 6 ամսից ավելի կալանավորված էր, ապա կալանքը փոխարինվեց տնային կալանքով:

Ամենից շատ դիտված

20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:00 «Բուդկչիներին»` ոչինչ, հարուստներին` 2091.9 քմ ինքնակամ շինություն