Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:55 26-03-2025

Նիկոլի յոթնամյա տիրապետության արգասիքը․ տարածաշրջանում ՀՀ-ի պես խեղճ պետություն չկա․ Արմեն Ավետիսյան

Արմեն Ավետիսյանի ֆգեյսբուքյան գրառումը. «Նիկոլը այսօր ԱԺ–ում հայտարարեց. «Մենք՝ Հայաստանի հանրապետությունը, Հայաստանի ժողովուրդը ուզո՞ւմ ա շարունակել Ղարաբաղյան շարժումը, թե՞ չի ուզում շարունակել Ղարաբաղյան շարժումը։ Ես առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք ա շարունակենք»։

Նիկոլ Փաշինյանը այս կարծիքը չի հայտնել մինչև 2018-ը, 2018-ից մինչև այսօր։ Ժամանակ էր պետք՝ Օվերտոնի պատուհանի երկու փեղկերն էլ մինչև վերջ բացելու համար։

Նիկոլը նախ կոտրեց Հայաստանի Հանրապետության մեջքը, հետո ինքնորոշված Արցախը հանձնեց Ադրբեջանի տիրապետությանը և հայաթափեց այն, ապա օգտվելով մեր անճարությունից ու Հայաստանի քաղաքացիների հանդուրժողականությունից հանձնվեց Թուրքիայի ու Ադրբեջանի ողորմածությանը։

Իսկ ինչպես վկայում է համաշխարհային պատմությունը, ուժեղները և հաղթողները այլ չափանիշներով են առաջնորդվում։ Հայաստանի վիճակը վատից դեպի վատթար է դառնում։ Հայտնվել ենք արտաքին (իմա՝ թուրք–ադրբեջանական) կառավարման ներքո, մեր տարածաշրջանում Հայաստանի պես խեղճ ու նվաստացած պետություն չկա։

Սա է Նիկոլի յոթնամյա տիրապետության արգասիքն է»։

Ամենից շատ դիտված

20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:00 «Բուդկչիներին»` ոչինչ, հարուստներին` 2091.9 քմ ինքնակամ շինություն