Ներքին 1 տարի առաջ - 15:25 26-03-2025

Նարկոտի՞կ, ես ձեր հայրը չեմ. Աղազարյանը՝ որդիների դաստիարակության մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը Հովիկ Աղազարյանին հարցեր ուղղեց խմբակցությունում ԵՄ դիմելու հարցի քննարկման, Նիկոլ Փաշինյանի այն մեղադրանքին, որ Աղազարյանի հեռախոսային նամակագրության մեջ ԱԱԾ-ին սպառնացող տվյալներ են եղել։

Աղազարյանը հետևյալ դեպքը հիշեց․ «Երբ իմ տղաների և Հակոբ Ասլանյանի հետ միասին հանդիպում ունեցանք պարոն Ալեն Սիմոնյանի հետ, վերջինս ինձ հարց տվեց, թե հիմա ոնց դուրս գանք էս վիճակից, ես ասացի, որ ԱԱԾ-ի ներկայացուցիչը նստած ա էստեղ, իմ հեռախոսը ձեր մոտ ա, փաստաթղթերը՝ նույնպես, դրեք, հրապարակեք, իմ տղաներին ցույց տվեց 2-3 դրվագ, որ ես ինֆորմացիայի արտահոսք եմ արել խմբակցության նիստերից, ես մանդատս դնեմ, դիմումս գրեմ, հեռանամ, չարվեց։

Հաջորդ խնդրանքս․ ասացի՝ ամենասարսափելի դրվագը, որ կա, իմ և մի տղայի հետ նամակագրությունն ա, դրեք էդ նամակագրությունը թող իմ տղաները կարդան, եթե իրենք կասեն, որ այդ նամակագրության հետևանքով գլուխ կախելու պատճառ կարող են ունենալ, դիմումս գրեմ, տուն էլ չգնամ, գնամ Կիևյան մոստ, ո՛չ էն արվեց, ո՛չ էն»։

Գեղամ Մանուկյանի դիտարկմանը՝ կարո՞ղ են արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը ստել է, հայտնել, որ Աղազարյանը անվտանգության հետ կապված հարցեր է քննարկել, սակայն որևէ իրավական գործընթաց չի հետևել դրան, Աղազարյանը պատասխանեց․

«Ես չեմ ասում, որ ստում ա, կարող ա պատահի ինքը սխալ ա ինֆորմացված։ Երբ իմ տղաները դառնում էին չափահաս և մենք ՌԴ-ում էինք, պետք է գնային երեկոյան հանդիպումների, կամ երբ Հայաստանում էինք, ես իրենց առաջ խնդիրներ եմ դրել՝ նարկոտի՞կ, ես ձեր հայրը չեմ, անչափահաս աղջիկնե՞ր, ես ձեր հայրը չեմ, կազինո՞, ես ձեր հայրը չեմ, հայրենիքի հետ կապված որևէ խնդիր, ես ձեր հայրը չեմ, ես չեմ կարող հայրենիքի դեմ որևէ բան անել»

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը