Ներքին 1 տարի առաջ - 19:30 26-03-2025

ՔՊ 65 հանձնաժողով, «Հայաստան»՝ 27, «Պատիվ ունեմ»՝ 6․ դիտորդական առաքելություններից ամենամեծը «ՀայաՔվե»-ն է

Մարտի 30-ին Հայաստանի երկրորդ խոշոր համայնքում՝ Գյումրիում, ինչպես նաև Փարաքարում կկայանան ավագանու արտահերթ ընտրություններ։ Գյումրիում համայնքային իշխանություն ձևավորելու համար պայքարում է 9 քաղաքական ուժ, Փարաքարում՝ 4։

Ավագանու ընտրությունների շրջանակներում Գյումրիում բացվել է 82 ընտրատեղամաս, Փարաքարում՝ 16։

Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն՝ տեղամասային ընտրական հանձնաժողովը պետք է բաղկացած լինի առնվազն 7 անդամից, որոնցից 5-ում նշանակվում են ԱԺ-ում խմբակցություն ունեցող քաղաքական ուժերի, 2-ը՝ տարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվում են քաղաքական ուժերի միջև՝ ըստ ԱԺ-ում նրանց ներկայացվածության։

Oragir.News-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ Գյումրիում տեղակայված 82 տեղամասային ընտրական հանձնաժողովներից 54-ի նախագահի և քարտուղարի պաշտոններում նշանակվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությանը հանրապետության երկրորդ խոշոր համայնքում բաժին է ընկել 23-ական, «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ 5-ական նախագահի և քարտուղարի պաշտոն։ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում 16 տեղմասերից 11-ի նախագահի և քարտուղարի պաշտոններում նշանակվել են ՔՊ-ի ներկայացուցիչները, «Հայաստան» խմբակցությանը բաժին է հասել 4-ական, «Պատիվ ունեմ»-ին 1-ական նախագահի և քարտուղարի պաշտոն։

ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով այս պահի դրությամբ գրանցվել է 27 զանգվածային լրատվության միջոց, 11 վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ԶԼՄ (հեռուստատեսություն), ինչպես նաև 5 դիտորդական առաքելություն։

Զանգվածային լրատվության միջոցներից ամենամեծ ներկայացվածությունն ունի «CivilNet»-ը՝ 17 ներկայացուցիչ, այնուհետև «Infocom.am»-ը՝ 13 ներկայացուցիչ, ապա «Oragir.News»-ը, «News.am»-ը, «Factor.TV»-ն և «Ժողովուրդ» օրաթերթը՝ յուրաքանչյուրը 10-ական ներկայացուցիչ և «168.am»-ը՝ 9 ներկայացուցիչ։

Վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ԶԼՄ-ներից ամենամեծ ներկայացվածությունն ունի «Հանրային հեռուստաընկերություն»-ը՝ 24 ներկայացուցիչ, այնուհետև «Ազատություն» ռադիոկայանը՝ 14 ներկայացուցիչ և 5-րդ ալիքը՝ 12 ներկայացուցիչ։

Դիտորդական առաքելություններից ամենամեծ ներկայացվածությունն ունի «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը՝ 154 ներկայացուցիչ, այնուհետև հաջորդում է «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ-ն՝ 82 ներկայացուցիչով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում