Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:02 25-03-2025

Փաշինյանն ուրացել է հազարավոր հայերի կյանքեր, զիջել մի ամբողջ հայկական պետություն. Աննա Մկրտչյան

Հարգելի հայրենակիցներ, ավելի նվաստացուցիչ ձևակերպում, քան Հայաստանը գնում է համարձակ զիջումների, հնարավոր չէր պատկերացնել։ Նույնիսկ դիվանագիտական լեզուն չի բավարարել, որպեսզի թաքցվի այս ստորացումը։ Յոթ տարի է, ինչ իշխանազավթները կան, յոթ տարի և ոչ մի տարի չի անցել առանց զիջման և առանց կորստի։ Ասել է, թե փոքրիկ ինքնիշխանը հանձնում է, զիջում է ամեն ինչ։ Հարգելի քաղաքացիներ, ձեզ այդ նոր զիջումների պատրաստվող փաստաթղթին ծանոթանալ էլ պետք չի պատկերացնելու համար, թե ինչ մեծ նոր դավադրություն է պատրաստվում Հայաստանի դեմ։ Ճիշտ է, հայ ժողովրդից գաղտնի են պահում այդ թղթի պարունակությունը, բայց հայ ժողովուրդը Նիկոլի բովանդակությունը գիտի, հող հանձնող, աթոռից կարչած դավաճան։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին