Ներքին 1 տարի առաջ - 21:54 24-03-2025

«Ես եմ տնօրենը, տենց եմ ուզում». «Երևան ավտոբուս»-ի տնօրենը վրե՞ժ է լուծում

Չնայած նրան, որ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն ունի վարորդների կարիք, միևնույնն է ընկերությունը հրաժարվում է աշխատանքի հետ ընդունել դեռևս դեկտեմբերին գործադուլի ժամանակ աշխատանքից ազատված վարորդներին։

Oragir.News-ի տեղեկություններով՝ ընկերության տնօրենի և ազատված վարորդների հանդիպման ժամանակ տնօրենն ասել է, որ հետ չի ընդունելու վարորդներին։

«32 հոգուց երևի մոտ10 հոգու են հետ ընդունել։ Տնօրենի հետ, որ հանդիպել ենք, ասել է`«չեմ ընդունում, ես եմ տնօրենը, տենց եմ ուզում»,- հայտնեց մեր աղբյուրը։

Նրա փոխանցմամբ` ընկերությունը հայտարարում է, թե վարորդները վճարվել են արտաժամյա աշխատանքի դիմաց, սակայն դա այդքան էլ այդպես չէ։

«Գոյություն ունի աշխատանքային օրենսգիրք, որ արտաժամյա աշխատանքի համար պետք է 50% և ավել վճարվի, բայց փաստացի հիմա, որ վճարում են տենց չեն վճարում, դրա 1/3 են վճարում։ Այսինքն` կոպիտ ասած, իմ ժամը 2000 է, որ պիտի վճարի ամեն արտաժամի համար 3000 դրամ մինիմում, ինքը վճարում է 1000 դրամ, բացի դա մեր աշխատանքային գրաֆիկը 6-օրյա է համարվում ու 12 ժամը 2 ժամ հանգիստով պիտի անեն ու դրանից հետո արտաժամ հաշվեն, բայց հիմա փաստացի 12+2 են հաշվում, այսինքն`14 ժամ որ աշխատում ես, ինքը նոր սովորական 12 է հաշվում։ Աշխատանքային պայմանների կոպտագույն խախտումներ է։ Կամ, որ վարորդներին հիմա ասում են, որ ուղեվարձը անպայման վերցնեն, վարորդին պետք ա կվճարեն, թե չէ, ինքն իր աշխատավարձի տերն ա, մարդկանց ստիպում են, ով բացահայտ հանդիմանում ա, ազատում են գործից»,- պատմեց մեր աղբյուրը։

Ըստ նրա` ներկայումս կա վարորդների կարիք, ինչի պատճառով «Երևան ավտոբուս» ընկերությունը ավտոբուսների մի մասը կանգնեցրել է և չի հանում երթուղի։

«Մի գծի տակ, օրինակ, որ պիտի 10 ավտոբուս աշխատի 8-ն ա աշխատում, էն 2-ը զապասի անվան տակ կանգնացրած ա, բայց դրա ամենամեծ խնդիրն էն ա, որ վարորդ չունեն։ Աշխատող շարժակազմը ամեն օրվա երթևեկող քչացրել են։ Ասենք, եթե 10 մեքենայա մի գծում, 2-ը կանգնացրել են, 20%-ով տրանսպորտով քիչ ա դուրս գալիս»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք` դեկտեմբերի 3-ին վարորդները գործադուլ էին իրականացնում, դժգոհել իրենց աշխատանքային վատ պայմաններից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը