Արտաքին 1 տարի առաջ - 18:20 24-03-2025

Սահմանը բացվել է Հայաստանից Սիրիա հումանիտար բեռ հասցնելու նպատակով. Անկարան հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների պնդումները

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը մամուլի հաղորդագրություն է հրապարակել, որտեղ հերքել է այն լրատվամիջոցների հրապարակումները, որոնք խեղաթյուրում են հայ-թուրքական սահմանի բացման իրադարձությունները։

Նշենք, որ որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ հրապարակել էին «Թուրքիայի անսպասելի քայլը. սահմանը բացվեց հայերի համար, Բաքուն անտեղյակ մնաց» վերնագրով նյութեր։

Մամուլի հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է.
«Որոշ լրատվամիջոցներում տեղ գտած պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Ալիջան (Մարգարա) սահմանային անցակետը բացվել է միայն Հայաստանից Սիրիա մեր երկրի տարածքով մարդասիրական օգնության շարասյան անցումն ու վերադարձն ապահովելու նպատակով։ 1992 թվականին ընդունված նախարարների խորհրդի որոշմամբ՝ Ալիջան սահմանային անցակետին տրվել է Ժամանակավոր սահմանային անցակետի կարգավիճակ՝ միայն հումանիտար օգնության տեղափոխման համար»։

Հայաստանի 4 բեռնատարներից բաղկացած մարդասիրական օգնության շարասյունը մարտի 22-ին Իգդիր նահանգի Ալիջան սահմանային անցակետով մուտք է գործել Թուրքիա՝ Հաթայի/Ջիլվեգյոզու սահմանային անցակետով Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով։ Նախատեսվում է, որ բեռնատարները վաղը կեսօրին կհասնեն Սիրիա և նույն երթուղով կվերադառնան Հայաստան։

Ալիջան սահմանային անցակետը վերջին անգամ օգտագործվել է Թուրքիայում տեղի ունեցած 2023թ. փետրվարի 6-ի երկրաշարժից հետո, երբ Հայաստանի կողմից ուղարկված հումանիտար օգնությունը տեղափոխող բեռնատարները օգտագործել են նույն անցակետը և երկու առանձին շարասյուններով տարբեր ամսաթվերին երկու անգամ մուտք/ելք կատարել։

Բացի այդ, Ալիջան սահմանային անցակետն օգտագործվել է կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների կողմից 2024թ. հուլիսի 30-ին սահմանին կայացած 5-րդ փուլի բանակցությունների շրջանակներում փոխադարձ անցումների համար, ինչպես նաև այդ անցակետն օգտագործվում է Թուրքիա-Հայաստան սահմանային հանձնաժողովների կողմից սահմանային հարցերի վերաբերյալ իրենց հանդիպումների շրջանակներում»։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում