Ներքին 1 տարի առաջ - 12:52 24-03-2025

Ավարտը հնարավոր չէ նշել, ԵՄ գործընկերները խուսափում են դեդլայներ նշել. ԱԳ փոխնախարար

ԵՄ խորհրդի որոշմամբ նոր հայտ ենք ներկայացրել մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ, երկխոսությունը, բանակցությունները շարունակվում են. Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

«Կարծում եմ, որ գործընթացը հնարավորինս արագ կունենա արդյունավետ ընթացք, որպեսզի առանց վիզայի ռեժիմի համակարգը գործի Հայաստանի քաղաքացիների համար։ Մենք բարձր ենք գնահատում Եվրամիության և անդամ երկրների ամբողջ վճռականությունը՝ Հայաստանին աջակցելու հարցում»,- շեշտեց փոխնախարարը:

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը հետաքրքրվեց, թե մուտքի արտոնագրերի ազատականացման ռեժիմը կոնկրետ ե՞րբ կլինի, թե՞ ամեն անգամ պետք է հավաքվեն ու ասեն, որ բանակցում են։

Փոխնախարարը նշեց՝ կուզենար հիմա ստույգ ասել, որ կավարտեն 2 կամ 3 տարվա ընթացքում․«Բայց, իսկապես, դա ո՛չ հնարավոր է, ո՛չ էլ տեղին։ ԵՄ գործընկերները միշտ խուսափում են դեդլայներ, կոնկրետ թվեր նշել, բայց այստեղ կարող ենք դիտարկել այլ երկրների փորձը, երբ նման գործընթացները տևում են 3-ից 6 տարի»։

Փոխնախարարը նկատեց, որ հայկական կողմը բավական լավ է նախապատրաստվել այդ բանակցություններին։

«Փորձում ենք մի շարք քայլեր անել մինչև բանակցությունների մեկնարկը, անգամ եվրոպական գործընկերները հայտնել են, որ պատրաստվածության առումով հաճելիորեն զարմացած են։ Իմ կարծիքով, այդ գործընթացն առավել արագ կանցնի, քան մի շարք այլ երկրների դեպքում»։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը