Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:27 22-03-2025

Հրահանգվել է չփչացնել խաղաղության հեքիաթը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած երեկ ողջ օրը իշխանական քարոզչամեքենան եւ ՔՊ-ականները լծված էին հերքելու, թե գիշերը ադրբեջանական զինուժը կրակ է արձակել Վարդենիսի Սոթքի հատվածում, սակայն տեղացիներից ստացանք հաստատումներ, որ տեւական ժամանակ կրակել են, ու դա շատերն են լսել, մարդիկ զարմանում էին, թե ինչպես են կեղծ հերքումներ տարածում։

Մեզ ասացին, որ ամենաբարձր մակարդակով պետական ապարատին եւ համայնքային իշխանություններին հանձնարարվել է չխոստովանել կրակոցների փաստը, թերեւս՝ որ չխաթարվի Փաշինյանի հյուսած խաղաղության հեքիաթը։ Անգամ նորօրյա Արծրուն Հովհաննիսյան էին գտել՝ ի դեմս լրագրող Թաթուլ Հակոբյանի, որն առավոտյան գրառում արեց, թե ինքն այդ պահին Վարդենիսում է, կրակոցների մասին լուրերն ապատեղեկատվություն են, իսկ կարճ ժամանակ անց գրառումը հեռացրեց, քանի որ Վարդենիսից անուղղակի հաստատումներ էին ստացվում։

Եվ նույնիսկ նախարար Սուրեն Պապիկյանը «չորով» չհերքեց կրակոցների փաստը` ԱԺ-ում լրագրողներին ասելով, որ ՊՆ-ն ներկայացնում է միայն վտանգավոր կրակոցների փաստերը։ Անգամ նման հարցերում իշխանությունը ճիշտ չի կողմնորոշվում` այդ տեղեկատվությունը թաքցնելն ավելի է լկտիացնելու թշնամուն:

Եվ հակառակը` իրականությունը ներկայացնելն այս դեպքում միայն օգնելու է մեր երկրի պաշտպանվածության բարձրացմանը: Այս պահվածքը խոսում է այն մասին, որ փաշինյանական իշխանությունը մեկ թիրախ ունի՝ հայ հասարակությունը, եւ ամեն ինչ անում է՝ նրան կառավարելու, մանիպուլացնելու եւ նվազած վարկանիշի մնացորդները պահպանելու համար»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
19:04 Ամուլսարը՝ որպես Հայաստանի պղծման մոդել․ Լևոն Զուրաբյան
18:51 ՀԿ-ների հայտարարությունը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման և Հայաստանի միջազգային պարտավորությունների մասին
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել