Ներքին Խոսք 1 տարի առաջ - 21:47 20-03-2025

Փաշինյանի հանձնարարականը հիմարություն է․ նա բանակին հրամաններ տալու իրավունք չունի

«Երբ նման հրաման է լինում, որ հրադադարի ռեժիմը մենք չպետք է խախտենք, սա ի՞նչ է․ նա ուղղակի ասում է, որ այդ հրադադարի ռեժիմը մենք ենք խախտել։ Փաշինյանի ենթատեքստից այդպես է դուրս գալիս, այսինքն՝ ինչ է, նա անուղղակի խոստովանո՞ւմ է, որ մենք խախտել ենք հրադադարի ռեժիմը, և մենք ագրեսո՞ր ենք»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ նշել է, որ ինքը Պաշտպանության նախարարությանը հանձնարարել է հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Կառավարության ղեկավարը ուշադրություն էր հրավիրել այն բանին, որ Հայաստանը գնում է խաղաղության, այլ ոչ թե պատերազմի։

Ռազմական փորձագետի խոսքով՝ հայ-ադրբեջանական շփման գծում, եթե զինված ուժերի զինծառայողները այդտեղ են, ապա իրականացնում են սահմանի կամ շփման գծի պահպանություն, երբ հակառակորդը նախահարձակ գործողություններ է իրականացնում․ «Ոչ միայն կրակում է, այլ նաև անձնակազմի և զորաշարժի տեղաշարժ կա։ Մարտական հենակետի ջոկի հրամանատարը գնահատում է, որ հակառակորդը հարձակվում է, և մեր աձնակազմը առանց վերադասի հրամանի պահպանությունից անցնում է պաշտպանության, այսինքն՝ իրավունք ունի հակառակորդին կանգնեցնել կամ հակադարձ կրակ բացել, և դրա համար չկա անհրաժեշտություն, որ ինչ-որ մեկը իրենց հրաման տա»,- ասաց նա։

Հայկ Նահապետյանը նշեց նաև, որ այդ դեպքում նա, ով նման հրաման է տալիս, պետք է հիմնավորի իր հրամանը․ «Մարդը երբ նման գործերից չի հասկանում, այդպիսի հրամաններ է տալիս։ Դա զուտ քարոզչություն է, որ նա ներկայանա իբր «խաղաղասեր», որ ինքը պատերազմ չի ուզում, որ տեսեք, եթե Ադրբեջանը նման բան արեց, ապա դա մենք չենք։ Մասնագիտական առումով ես դա գնահատում եմ որպես հիմարություն»։

Նա հավելեց, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եթե անգամ Հայաստանի վրա կրակեն, առանց իր հրամանի ոչ մեկը կրակ չի բացի, բայց նա խաղաղ պայմաններում ընդհանրապես զինված ուժերին հրամաններ տալու իրավունք չունի։

Ըստ նրա՝ այդ լիազորությունը պատկանում է Գլխավոր շտաբին պետին, սակայն նա այդպես չի կարծում։

«Վարչապետը միայն պատերազմի ժամանակ է գերագույն հրամանատար դառնում»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը