Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 16:50 19-03-2025

Լավ կլիներ, որ Առողջապահության հանձնաժողովի փոխնախագահը փորձառու լիներ, բայց ՔՊ-ն լայն ընտրություն չուներ 

Այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց բարձրագույն կրթություն չստացած ՔՊ-ական բուժքույր Հռիփսիմե Հունանյանը։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեց «Առողջության իրավունք» ՀԿ-ի համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի հետ, ում կարծիքով՝ բուժքույրերի նկատմամբ վերաբերմունքն այսօր փոխվել է, և այս որոշումն ինչ-որ տեղ ընդունելի է։

«Իհարկե, միանշանակ նախընտրելի է, որ ունենա բարձրագույն կրթություն, բայց ես ուսումնասիրել եմ իր անցած ճանապարհը և պարզել, որ նա բավականին երկար աշխատել է, զբաղեցրել վարչարարական պաշտոններ որպես բուժքույր։ ԱԺ-ն արտացոլում է հանրության բոլոր շերտերը։ Մինչև վերջին տարիները միջին բուժաշխատողների և բուժքույրերի նկատմամբ վերաբերմունքը սովետ միությունից մնացած վերաբերմունք էր։ Այսօր այդ վերաբերմունքն էականորեն փոխվել է։ Իհարկե, ես կնախընտրեի, որ ավելի փորձառու և ԱՆ ոլորտից ավելի տեղեկացված մարդ լիներ այս պաշտոնում»,- ասաց մեր զրուցակիցը։

Վարդանյանը առաջին էտապում խնդիր չի տեսնում, ողջունում է այս որոշումը և ասում՝ կաշխատի, կտեսնենք։

«Այսօր բուժքույրերի դերը առոջապահության համակարգում էականորեն փոխվում է։ Բայց հանձնաժողովի նախագահի տեղակալի հարցում ես վերապահումներ ունեմ։ Գտնում եմ, որ այդ պաշտոնում պետք է լիներ օրենսդրությանը, պետական, իրավական ակտերին տիրապետող մարդ։ Լավ կլիներ, որ ադպես լիներ։ Նաև կարող է լինել ինքնակրթվելու ֆակտորը։ Եվ հնարավոր է, որ բուժքույրն իր գործունեության ընթացքում դրսևորվի։ Չմոռանանք, որ ՔՊ-ն նախագահի տեղակալ է ընտրել իր ունեցած ռեսուրսներից։ Չպետք է շտապել, կաշխատի, կտեսնենք»,- նկատեց «Առողջության իրավունք» ՀԿ-ի համահիմնադիրը։

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին