Մամուլ 1 տարի առաջ - 08:38 19-03-2025

Եթե հարցը չորով չդրվի, ՔՊ-ականներից շատերն «անտանելի վիրուս» կբռնեն․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ում դեռ չեն քննարկել ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանին եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, մասնավորապես՝ թե ինչ դիրքորոշում պետք է հայտնեն ՔՊ-ականները, ինչ ելույթներ պետք է ունենան եւ այլն: Սակայն խմբակցությունում օրեցօր մեծանում է այն պատգամավորների թիվը, ովքեր պատրաստվում են այդ օրվա նիստին «հիվանդանալ» եւ իրենց բացակայությամբ վերաբերմունք արտահայտել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած այս «հաշվեհարդարին»։

Եթե նրանց մասնակցության հարցը չորով չդնեն, ասենք` մանդատից կզրկվեք, եթե չմասնակցեք, ապա, մեր աղբյուրների պնդմամբ, կլինեն ՔՊ-ականներ, որոնք այդ օրն անտանելի վիրուս կբռնեն ու չեն ներկայանա նիստին։ Պարզ է, որ բացակայելը լուծում չէ, հակառակը՝ եթե չեն ուզում, որ մի օր իրենք էլ հայտնվեն Փաշինյանի «յաթաղանի» տակ, ապա պետք է գնան եւ դեմ քվեարկեն փակ քվեարկության ժամանակ: Մանավանդ որ իրենց բացակայությամբ ավելի շատ վնասելու, քան թե օգնելու են այդ պատգամավորներին։ Ըստ օրենքի՝ նիստին մասնակցող պատգամավորների մեծամասնության կողմ քվեով է վճռվելու՝ նախագիծը կընդունվի, թե կմերժվի։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան

Ձեզ գուցե հետաքրքրի