Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:26 18-03-2025

«Խաղաղության համաձայնագրի» շուրջ ՔՊ մանիպուլյացիաների ու «չզիջումների» մասին

Դավիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խաղաղության համաձայնագրի» շուրջ ՔՊ մանիպուլյացիաների ու «չզիջումների» մասին

Իշխանության ներկայացուցիչները Ադրբեջանին հերթական կործանարար զիջումները քողարկելու համար փորձում են սենց մի հնարք կիրառել՝ «համաձայնագրի տեքստում որևէ բան չկա, որ վերաբերելի է ՀՀ-ին և վերաբերելի չէ Ադրբեջանին»։

Բայց օրինակ՝ միջազգային հայցերի դեպքում ՀՀ-ն ու Ադրբեջանը նույն կարգավիճակում չեն։ Դրա համար Բաքուն ուզում ա, որ Երևանը հրաժարվի հայցերից, իսկ ՀՀ համար դա պաշտպանության շոշափելի միջոց ա։
Որ ավելի պարզ լինի, շարժվենք ՔՊ «տրամաբանությամբ»։

Նույն հաջողությամբ՝
* ՀՀ-ն ու Ադրբեջանը կարան հրաժարվեն ատոմակայաններից (կապ չունի, որ Ադրբեջանը չունի՝ երկուսին էլ վերաբերելի ա, չէ՞),
* ՀՀ-ն ու Ադրբեջանը կարան հրաժարվեն (օրինակ) հնդկական զենք գնելուց (Ադրբեջանը չի առնում, բայց ինչ վատ երկկողմանի վերաբերելի կետ ա),
* Ավելի պարզ՝ բռնցքամարտիկն ու կարատեիստը (էս դեպքում՝ ՀՀ-ն) կարան հրաժարվեն ոտքերով կռվելուց։
․․․
N.B. ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը էնքան վատ կարծիք ունի ՔՊ ընտրազանգվածի մասին, որ հայտարարում ա՝ «ՀՀ-ն մինչև էս պահը ոչ մի զիջման չի գնացել և ոչ մի (Ադրբեջանի) պահանջ չի կատարել»:

Իշխանությունը հատուկ «տաղանդ»-ի ու «չզիջելու» շնորհիվ ա, որ «նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձ Արցախի վերահսկողության ներքո»-ից (2021 թ․) կառավարությունը հասել ա բոլոր հայցերից ու պահանջներից հրաժարվելուն»․․․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը