Ներքին 1 տարի առաջ - 13:37 18-03-2025

Կոչ ենք անում ադրբեջանական կողմին վերադառնալ կառուցողական դաշտ. ՔՊ-ական պատգամավոր

Իրավիճակն ապակայունացման չի գնում. այո՛, Ադրբեջանից հնչում են անհասկանալի, բուն գործընթացի հետ կապ չունեցող հայտարարություններ, իսկ մեր կողմից տեսաք կառավարության աշխատակազմի կողմից հնչած հայտարարությունը, որ ադրբեջանական կողմից հնչող հրադադարի խախտման վերաբերյալ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե մինչ ՀՀ-ն իշխանության մակարդակով հույս է հայտնում, որ հնարավոր կլինի խաղաղության պայմանագրի ստորագրումը, Ադրբեջանից հնչող հայտարարությունները լրիվ այլ բանի մասին է խոսում և իրավիճակը կարծես գնում է ապակայունացում:

Հովհաննիսյանն ընդգծեց՝ չի կարծում, թե իրավիճակը հիմա բոլորովին այլ հունով է գնում: «Կա խաղաղության համաձայանգրի համաձայնեցված տեքստ, որի շուրջ բավականին երկար ժամանակ աշխատել ենք և այդ տեքստը երկկողմ է համաձայնեցվել: Ավելին, հայկական կողմը 12-րդ շրջափուլից հետո համաձայնել է Ադրբեջանից ուղարկված առաջարկություններին, հետևաբար մեզ համար էլ ավելի անհասկանալի է դառնում Ադրբեջանի նման քաղաքականությունը:

Հատկապես, որ քաղաքակիրթ աշխարհի, միջազգային հանրության կողմից էլ տեսնում ենք բավական դրական արձագանք համաձայանգրի համաձայնեցման վերաբերյալ, տեսնում ենք կոչեր՝ անցնելու հաջորդ փուլին՝ ստորագրելուն: Մենք էլ ենք կոչ անում Ադրբեջանական կողմին՝ վերադառնալ կառուցողական դաշտ և անցնել համաձայանգրի ստորագրման գործընթացին»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը