Մամուլ 1 տարի առաջ - 08:42 18-03-2025

Ռեկտոր դեռ չեն ընտրել, բայց արդեն գիտեն անունը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մարտի 19-ին Ագրարային համալսարանում ռեկտոր են ընտրելու: Առաջադրվել է 4 թեկնածու` դոցենտներ Արեւիկ Ազիզյանը, Հայկ Ղազարյանը, ՍԱՏՄ պետի նախկին տեղակալ Սոնա Ծառուկյանը եւ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը: Համալսարանում վստահ են՝ Զաքոյանի ընտրության հարցը լուծված է․ նրան աջակցում է ԿԳՄՍ նախարարը: Ժաննա Անդրեասյանը 2024թ. վերջին փոխել է հոգաբարձուների խորհրդի 4 անդամի, որոնք բարձրաձայնում էին համալսարանի խնդիրների մասին: Նոր անդամներից մեկը նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանն է, մյուս 3-ը՝ Զաքոյանի եւ Ուռուտյանի մտերիմները: Եվս մեկը բուհի «Ակբա ֆեդերացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանն է: Կառավարության ներկայացրած 5 անդամից 3-ը ԿԳՄՍՆ աշխատակիցներ են (փոխնախարար Ա. Սվաջյան, վարչության պետեր Ա. Պողոսյան եւ Լ. Գրիգորյան):

Խորհրդի անդամ 5 դասախոսները, 2018թ. սկսած, իրենց բոլոր քվեարկություններով ապացուցել են նվիրվածությունն Ուռուտյանին ու Զաքոյանին: Խորհրդի 5 անդամ ուսանող ներկայացրել է ուսխորհուրդը, որի նախագահն է Ավետիք Չալաբյանի գործով հայտնի Թոռնիկ Ալիյանը, որը սերտ հարաբերություններ ունի իշխանությունների հետ: Խորհրդի նախագահն էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն է` Ուռուտյանի նախկին ուսանողը: Ի դեպ, հոգաբարձուների խորհրդի նիստը պատրաստվում են անցկացնել փակ, արգելելով լրագրողներին՝ նկարահանելու նիստի ընթացքը: Նշենք, որ Ագրարային համալսարանի հետ կապված քրեական վարույթներ կան նախաձեռնված, որոնց ճակատագիրը դեռ պարզ չէ:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան