Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 23:38 17-03-2025

Շվեդիայի և Դանիայի հայերը ցույց են արել՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով

Շվեդիայի եւ Դանիայի հայերը ցույցի ժամանակ կոչ արեցին Դանիայի քաղաքական ղեկավարությանն անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների իրավունքների համակարգված խախտումները կանխելու ուղղությամբ:

Ցույցին ներկա էր նաեւ դանիական խորհրդարանի պատգամավոր Շյուրուր Սկոլեն, ինչպես նաեւ Mission10forty բարեգործական ընկերության նախագահ Քիմ Հարցները։

«Միասին մեծ Հայաստանի համար» շվեդական կազմակերպության նախագահ Էմմա Զաքարյանն իր խոսքում նշեց, որ «Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անօրինական ձերբակալությունը, ինչպես նաև ռազմագերիների նկատմամբ կիրառվող անմարդկային վերաբերմունքը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»։

Նա ավելացրեց, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ բանտարկյալների նկատմամբ կիրառվող անօրինական դատավարությունները, խոշտանգումները և քաղաքական հետապնդումները հակասում են Ժնևի կոնվենցիաներին և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին:

Ադրբեջանի այս գործողությունները պետական մակարդակով կազմակերպված բռնություններ և քաղաքական ճնշումներ են, որոնք ուղղված են հայ քաղաքական գործիչների և ռազմագերիների լռեցմանն ու հայ ժողովրդի՝ Արցախի համար մղված պայքարի ու անկախության նվաստացմանը:

Ցույցի մասնակիցները դանիական կառավարությանը ներկայացրեցին հետեւյալ պահանջները՝
1. Հրապարակայնորեն ​դատապարտել Ադրբեջանի կողմից ​մարդու իրավունքների խախտումները:

2. Պահանջել Ադրբեջանից անհապաղ ազատ ​արձակել Արցախի ռազմաքաղաքկան ​ղեկավարությանը եւ մյուս անօրինական ​ձերբակալված հայերին ու ռազմագերիներին:

3. Ստեղծել միջազգային հանձնաժողով՝ ​հայ բանտարկյալների նկատմամբ կիրառվող ​խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի ​փաստերը պարզելու համար:

4. Ներդնել պատժամիջոցներ Ադրբեջանի ​այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղավոր ​են մարդու իրավունքների խախտումներում:

5. Աջակցել Միջազգային քրեական դատարանում ​(ICC) հայտ ներկայացնելուն՝ Ադրբեջանին ​պատասխանատվության ենթարկելու համար:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում