Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:55 17-03-2025

Հիմնական խնդիրը «միջանցքի» թեման է․ Ադրբեջանը նոր uադրանքների է նախապատրաստվում

Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության» համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի ֆոնին, երեկ Ադրբեջանի իրականացրած ապատեղեկատվության արշավը որոշակորեն փոթորկել է հանրությանը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Մի կողմից իշխանությունը ժողովրդին կեղծ սպասումներ է հրամցնում երկար սպասված խաղաղության մասին, իսկ դրան զուգահեռ, ադրբեջանական ոչ պաշտոնական խոսափողները ակտիվ գրում են նոր պատերազմի մասին:

Մեկ օրվա ընթացքում ադրբեջական 3 կեղծ հաղորդագրությունները Սյունիքի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումների մասին, եկան լրացնելու այն վարկածը, որ Ադրբեջանը ոչ թե խաղաղության, այլ նոր սադրանքների է նախապատրաստվում:

Հարց է առաջանում. իսկ ի՞նչ առիթ կա իրադրությունը սրելու և հնարավոր սադրանքներ հրահրելու համար:

Հիմնական խնդիրը «միջանցքի» թեման է, որն առանձնացվել էր «խաղաղության» համաձայնագրից և Ադրբեջանը փորձում է այս ուղղությամբ ճնշումները մեծացնել:

Սրան զուգահեռ, Ադրբեջանի համար շատ կարևոր է Հայաստանի վերջնական զինաթափումը, որը վերջին շրջանում առաջին պլան է բերվել և ձևակերպվում է անչափ վտանգավոր «ապառազմականացման» պահանջի ներքո:

Մեկ բան ակնհայտ է. Ադրբեջանը մինչև վերջ սեղմելու է օղակը` Հայաստանին «քամելու» և ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկելու համար»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը