Ներքին 1 տարի առաջ - 14:35 15-03-2025

Դեղերի հետկանչը կապված չէ որակի հետ․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տաածել դեղերի հետ կանչելու վերաբերյալ․

«Երկու օր է մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ դեղատներից հետ են կանչվել որոշ դեղեր։

Պաշտոնապես հայտնում ենք՝ այդ դեղերի հետկանչը կապված չէ որակի հետ և ովքեր, որ արդեն դեղատներից ձեռք էին բերել ու օգտագործել այդ դեղերից, անհանգստանալու որևէ առիթ չունեն․ դրանք ոչ միայն անվտանգ են առողջության համար, չկա նաև որևէ խնդիր արդյունավետության հետ կապված։ Հետկանչի միակ պատճառն ու հիմքը փաստաղթղթային անճշտությունն է։

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դեղի գրանցման հավաստագրի իրավատերը պատասխանատվություն է կրում գրանցված արտադրանքի անվտանգության, արդյունավետության և որակի համար:

Այդ պարտավորության շրջանակներում մի շարք դեղերի գրանցման հավաստագրի իրավատեր «Մերկ» ՍՊԸ-ն տեղեկացրել է, որ միջնորդ կազմակերպություններից ներմուծվող որոշ դեղերի հավաստագրերի տվյալները չեն համապատասխանում իր կողմից տրամադրված բնօրինակ հավաստագրերին:

Տեղեկությունը ստանալուց հետո ՀՀ ԱՆ ընդլայնել է դեղերի ներմուծման (համապատասխանության) հավաստագրման ժամանակ իրականացվող փորձաքննության գործիքակազմը, ներառյալ՝ գրանցման հավաստագրի իրավատերերի և արտահանող երկրի իրավասու մարմինների հետ համագործակցությունը՝ ուղեկցող փաստաթղթերի իսկությունը հաստատելու համար, որի ընթացքում անհրաժեշտություն է առաջացել նաև դադարեցնելու որոշ դեղերի շրջանառությունը և իրականացնելու հետկանչ:

Նորից նշենք՝ այս դեղերի հետկանչի որոշման հիմք հանդիսացող թերությունը որևէ վտանգ չի ներկայացնում մարդու առողջության համար, քանի որ չի առնչվում դեղի որակին, անվտանգությանը և արդյունավետությանը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում