Ներքին 1 տարի առաջ - 09:49 15-03-2025

Ճիշտ է, որ Հայաստանը հրաժարվում է միջազգային հայցերից, պետք է Ադրբեջանի հետ բարիշենք․ հարցում

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի երկրորդ հայցն է ներկայացնում Հաագայի մշտական արբիտրաժային դատարան՝ պահանջելով լիարժեք փոխհատուցում շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար: Արդյո՞ք ֆինանսական փոխհատուցման մասին է խոսքը, հայցի մասին հաղորդած ադրբեջանական արտաքին գերատեսչությունը չի մանրամասնել։

Արտգործնախարարությունը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը կշարունակի աշխատել Հայաստանին միջազգային պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Երևանն ու Բաքուն և՛ խաղաղության պայմանագրի շրջանակներում բանակցում են միջազգային իրավական հայցերը փոխադարձաբար հետ կանչելու հարցով, և՛ Ադրբեջանը, փաստորեն, նոր հայցի միջոցով շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանին:

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց․ «Ճիշտ համարո՞ւմ եք, որ Հայաստանը հանուն խաղաղության հրաժարվում է Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից»։

Հարցվածներից շատերն այն սխալ համարեցին։

«Ճիշտ չեմ համարում, պետք է գտնել լավագույն միջին լուծումը»,- ասաց նրանցից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ այլևս ոչ ոքի չի հավատում։

«Կռիվների վերջը հաշտությունն է։ Մի կերպ պետք է բարիշեն»,- նշեց հարցվածներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում