Մամուլ 1 տարի առաջ - 08:10 15-03-2025

Ով է Փարաքարում առաջատարը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ի տարբերություն Գյումրու, Փարաքարի ընտրողները խուսափում են դիրքորոշում հայտնել։ Մեր տեղեկություններով՝ օրերս մասնակից ուժերից մեկի կողմից պատվիրված հարցումները ուշագրավ եւ խիստ հակասական արդյունքներ են գրանցել։ Հարցվածների 60.7%-ը խուսափել է պատասխանել կամ գաղտնի է պահել իր դիրքորոշումը, ինչը կարող է պայմանավորված լինել ընտրական ճնշումներով եւ վախերով: Մանավանդ՝ եթե հիշենք, որ Փարաքարը համարյա Հայաստանի Սիցիլիան է դարձել, եւ վերջերս կրիմինալ պատմությունների պակաս այստեղ չի զգացվում:

Իհարկե, հնարավոր է, որ քիչ չեն նաեւ դեռեւս չկողմնորոշված ընտրողները։ Իսկ ովքեր պատասխանել են` առաջատարը Վոլոդյա Գրիգորյանն է («Միասնություն» դաշինք)՝ 22%, հաջորդում են Լյուդվիգ Գյուլնազարյանը («Քաղաքացիական պայմանագիր»)՝ 9.6%, Գոռ Սարիբեկյանը («Կայունություն»)՝ 5.5%, եւ Դավիթ Մինասյանը («Ազգային առաջընթաց»)՝ 2.2%։ Ընդ որում՝ Փարաքար եւ Թաիրով բնակավայրերում առաջատար են Գյուլնազարյանն ու Սարիբեկյանը, մինչդեռ մյուս 7 բնակավայրերում Գրիգորյանն ունի զգալի առավելություն։ «Ո՞ր ուժին ոչ մի պարագայում ձայն չեք տա» հարցին 12%-ը նշել է ՔՊ-ի անունը։ Սա վկայում է, որ, ի տարբերություն Գյումրու, Փարաքարում ՔՊ-ի «հակառեյտինգը» ցածր է, ուստի նախընտրական քարոզարշավը կարող է վճռական լինել Փարաքարում որեւէ թեկնածուի հաղթանակի համար։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան