Ներքին 1 տարի առաջ - 11:57 14-03-2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կցրվի խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պնդում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չի լինի, երբ լինի խաղաղության պայմանագիր։

«Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով հակամարտությունը մոտեցավ ավարտին, այդ պահին արդեն կարող ենք ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը, ցավոք, ադրբեջանական կողմից տեսնում է որոշ հռետորաբանության, ապակառուցողականության տարրեր։

«Մեր դիրքորոշումը հստակ է՝ այն պահին, երբ կունենանք ստորագրված խաղաղության պայմանագիր, մենք ևս կունենանք մեր վերապահումները ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեության հետ կապված»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի