Ներքին 1 տարի առաջ - 16:50 13-03-2025

Ամո՛թ քեզ, Ավինյան․ քաղաքապետարանի վրա ծածանվող դրոշը չի համապատասխանում հայկական եռագույնին

Oragir.News-ի ընթերցողներից Վահագն Ավդալյանն ահազանգում է։

Քաղաքացին մտահոգություն է հայտնում, որ Երևանի քաղաքապետարանի տանիքին ծածանվող դրոշը բացարձակ չի համապատասխանում ՀՀ իրական դրոշի կարմիր, կապույտ, ծիրանագույն գույներին։

«Անցնելուց նկատել եմ, որ մեր քաղաքապետարանի վրա ծածանվող դրոշը չի համապատասխանում մեր հայկական եռագույնին։ Մեր օրինապահ մարմիններից էլ ոչ մի արձագանք չկա։ Ասում են՝ պարա՞պ եք մնացել։ 2 ժամ է այստեղ եմ, ոչինչ չեն անում»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը նաև դիմեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին․

«Պարոն Ավինյան, որպես քաղաքացի՝ իմ հիասթափությունն եմ հայտնում, որ Դուք չեք նայում, թե ինչ դրոշի տակ եք աշխատում։ Ամոթ Ձեզ և Ձեր կառավարած հիմնարկին»,- եզրափակեց քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»