Ներքին 1 տարի առաջ - 10:30 13-03-2025

Երևանում 28-ամյա տղամարդը սպառնացել է պայթեցնել մարտական նռնակները. նա հանձնվել է ու ձերբակալվել. shamshyan.com

Այսօր՝ մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում և շնորհիվ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավթիի բաժնի ոստիկանների՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալներ Արտյոմ Միքայելյանի, Մանվել Թամրազյանի գլխավորությամբ այն բարեհաջող է ավարտվել և ողբերգություն տեղի չի ունեցել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատւիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդի տներից մեկում տղամարդը, իր մոտ ունենալով 2 մարտական նռնակ, սպառնում է, այն պայթեցնել:

Դեպքի վայր են ժամանում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ա. Մկրտչյանի, տեղակալներ Ա. Միքյալելյանի, Մ. Թամրազյանի գլխավորությամբ, ու տեղում պարզվում է, որ ստացված տեղեկությունները հավաստի են:

Նշված տան բակում տան բնակիչ 28-ամյա Նարեկ Մ.-ն իր ձեռքերում պահում է մարտական նռնակներ և պահանջում է, որ ոչ ոք չմոտենա իրեն՝ անընդհատ կրկնելով, որ գրավի տունը պայթեցնելու է, քանի որ քեռի ոմն Հովոն պետք է պատասխան տա:

Ոստիկանները մոտ 1 ու կես ժամ բանակցություններ են վարում, ինչից հետո հաջողվում է Նարեկ Մ.-ին համոզել, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին, ու բացատրական աշխատանքների շնորհիվ նռնակները հանձնում է ոստիկանության ծառայողներին:

Նռնակները բարեհաջող վնասազերծելուց հետո ոստիկանները նրան տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին:

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:

Նարեկ Մ.-ն դրական է բնութագրվում հարազատների, հարևանների ու ընկերների կողմից, և եղել է 44-օրյա պատերազմի մասնակից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում