Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:47 12-03-2025

Հայաստանը մերժում է միջանցքի տարբերակը, որի պարագայում անվտանգությունը ռուսները պիտի հսկեն. Արման Գրիգորյան

Aravot.am-ը հայտնում է. ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը գրում է. «Մի երկու փաստ իրար կողքի դնեմ, մտածեք, թե էդ փաստերից ինչ է հետևում։

«Ես ինքս հետևություն չեմ անի, որպեսզի իմ հետևությունն իմ ցանկությունների հետ շփոթելու գայթակղություն չստեղծեմ.

1.Միջանցքի հարցը լուծված չի։

2.Ադրբեջանն ու Հայաստանը միմյանցից զգալիորեն տարբեր մոտեցումներ ունեն այդ հարցի լուծման վերաբերյալ։ Ադրբեջանը պահանջում է 2020 թ.-ի զինադադարի 9-րդ պարագրաֆով ստանձնած պարտավորությունների կատարում` դրանք մեկնաբանելով իրեն ձեռնտու ձևով։ Հայաստանը դա մերժում է և առաջարկում այլընտրանքային լուծում։

3.Ռուսաստանը տակավին զբաղված է Ուկրաինայում և Հարավային Կովկասում նոր էսկալացիայի պարագայում դեռ դժվարություն կունենա ակտիվորեն միջամտելու։ Բայց այդ, ռուսները դեռ չեն ուզենա վտանգել Թուրքիայի չեզոքությունը Ուկրաինայում։

4.Ուկրաինայում պատերազմի դադարեցումը մոտ ապագայում բարձր հավանականություն ունի` ելնելով ճակատում Ուկրաինայի ծանր վիճակից ու ԱՄՆ-ի որդեգրած դիրքորոշումից։ Ադրբեջանում մտածում են, որ դժվար թե էդ պատերազմի ավարտից հետո իրենք նույնքան ազատորեն գործելու հնարավորություն ունենան, ինչ ունեն հիմա։ Մտածում են նաև, որ էդ պատուհանը փակվում է։ Եվ դա միայն միջանցքին չի վերաբերում, այլ Հայաստանն ընդհանրապես ծնկի բերելուն ու մյուս զիջումները նույնպես կորզելուն։

5.Հայաստանը մերժում է միջանցքի տարբերակը, որի պարագայում անվտանգությունը ռուսները պիտի հսկեն։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը