Մամուլ 1 տարի առաջ - 08:20 12-03-2025

Թուլանալ և հաճույք ստանալ․ Փաշինյանի հորդորը` ՔՊ-ականներին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Փաշինյանը հրահանգել է թիմին՝ ոչ մի կերպ չխառնվել ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերի միջեւ շաբաթներ ձգվող լեզվակռվին: Առաջարկել է` թուլանալ եւ հաճույք ստանալ, թե ինչպես են իրենց հակառակորդներն իրար միս կրծում։ Թիմում զարմացել են, երբ տեսել են նրա արձագանքն այդ վեճին: Նա ասել է, որ իրեն ոչ ոք իշխանության չի բերել` «2018-ի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել Ժողովրդին», իսկ ինքը «ժողովրդի իշխանության տեղապահն» է, եւ ժողովուրդն իրեն մեկ ուրիշով կփոխարինի, «երբ ցանկանա»: Ինչո՞ւ է Փաշինյանը խախտել իր իսկ որոշումը եւ միջամտել նախկին նախագահների վեճին:

ՔՊ մեր աղբյուրի կարծիքով, Փաշինյանը Գյումրի կատարած անփառունակ այցից հետո, հավանաբար, այնքան է մտահոգվել իշխանության վարկանիշով, որ պատրաստ է ամեն գործիք օգտագործել` այդ ընտրություններում հաղթելու համար: Եվ վստահ է, որ նորից աշխատելու է նախկինների դեմ ատելություն հրահրելու մեթոդը` կիջեցնի Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, գուցե Գյումրիում ՔՊ-ն հաղթի։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան