Ներքին 1 տարի առաջ - 18:16 10-03-2025

Փաշինյանը կեղծում է, իսկ կարճ վիդեոները նպաստում են դրան

«Որովհետև նախկին վարկանիշը այլևս չունի, դրա համար շատ կարճ հանդիպումներ է դնում։ Սա ընդունված տեխնոլոգիա է, որ շատ հակիրճ դնում ես այն, ինչ քեզ է անհրաժեշտ։ Ճիշտ է, նախօրոք բոլորին տանում են, իրենց ուզած մարդկանց են բերում, բայց անգամ այդ դեպքում վստահ չես․ կարող է պատահել, որ քո ուզած մարդը հանկարծ այնպիսի հայտարարություն անի, հատկապես երբ, որ դու ուղիղ եթեր ես, եթե ուղիղ եթեր չես, մոնտաժում ես, կարող է մոնտաժն էլ զգացվի։ Գլխացավանքից, ամեն ինչից հեռու դնում ես կարճ տեսանյութ, մի կողմ ես քաշվում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, անդրադառնալով այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանը Գյումրի այցի ժամանակ փողոցներով շրջայցն ամբողջական ձևով չի հրապարակել, ի տարբերություն ոչ վաղ անցյալի, երբ նա ցուցադրում էր, թե ինչպես են մարդիկ, ամենուրեք մեծ ոգևորությամբ մոտենում իրեն։

Խոսելով այն մասին, թե ինչու չհրապարակվեց ուսանողների հետ միջազգային հարաբերությունների թեմայով կառավարությունում տեղի ունեցած զրույցը, Բադալյանը նկատեց․ «Չեմ կարող ասել, միգուցե այնպիսի հարցեր են տրվել, որ պատասխաններ չեն եղել, և կարող էր ցույց տրվել իր չիմացությունը։ Միգուցե նպատակահարմար չի եղել, միգուցե այնտեղ հայրենասիրական հարցեր են տվել, որոնց պատասխաններն ինքը չի կարողացել տալ»։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին