Ներքին 1 տարի առաջ - 15:25 08-03-2025

Հացադուլի մեջ գտնվող Մանե Թանդիլյանն այցելել է հացադուլ իրականացնող Լևիկ Խաչատրյանին

Այսօր այցելել եմ Լևիկ Խաչատրյանին, ով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց արդեն 6-րդ օրն է հացադուլ է իրականացնում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

«Անասելի հպարտություն է իմանալ, որ մեր ժողովրդի մեջ կան այսպիսի հայրենասեր, ուժեղ, պայծառ երիտասարդներ, ովքեր հաշտ չեն, անտարբեր չեն ու չեն հանձնվելու։

Մեծ ոգևորություն եմ ապրել իր հետ շփումներից։ Ինքն իր օրակարգն ունի ու պայքարելու է։

Իսկ լրագրողի հարցին, թե ասում են Ռուբեն Վարդանյանին ուղարկել են, պատասխանել է, թե նման բան կարող է ասել միայն նա, ում միշտ ուղարկում են, ով ինքն իրենով ոչինչ չի որոշում։ Ասել է` ինձ ո՞վ է ուղարկել։ Ոչ ոք։ Ես եմ որոշել ու հացադուլ եմ սկսել։

Ապրես, Լևիկ ջան, թող հպարտ լինեն քո ծնողները, որ քեզ նման զավակ ունեն և քո երեք բալիկները, որ քեզ նման հայր ունեն»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում