Ուղիղ եթեր

Ալենը չի կողմորոշվում, ԱԺ–ում թեժ է եղել, Գյումրի ու Փարաքար՝ «փափուկ բարձ», Արմենի ախորժակը․ Մամուլ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի կողմնորոշվում՝ ամռան սկզբին ինչպես դիմավորի Հայաստան այցելող ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Գրում է Ժողովուրդ օրաթերթը։

Օրաթերթը տեղեկացել է, որ ՀՀ Ազգային ժողովում երեկ կայացած դռնփակ հանդիպումը լարված է անցել, ուղեկցվել գոռգոռոցներով: «Դու ո՞վ ես, որ մեր երեխաների մասունքներից խոսես». այսպես են ծնողները դիմել Անդրանիկ Քոչարյանին։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեծ ջանքեր է գործադրում Գյումրու եւ Փարաքարի արտահերթ ընտրություններում հաղթանակ ապահովելու համար: Այս պահին ՔՊ-ական վարչության անդամներն ու մարզի «վերնախավը» Փաշինյանին համոզել են, որ ամեն բան կարգին է, ընդդիմությունը ընտրվելու շանս չունի»:

Օրաթերթի մեկ այլ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում բարձրացվող հարկերին զուգահեռ համատարած թանկություն է և գնաճ:

Ժողովուրդ օրաթերթը նաև գրում է․ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը հաճելի անակնկալներով է ուղեկցվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար: Բարձրաստիճան պաշտոնյաները թանկարժեք նվերներ են ստացել։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի սիրտը 200 հազար դոլարանոց աշխատավարձ է ուզում․ գրում է Հրապարակ օրաթերթը։

Օրաթերթը նաև տեղեկացել է, որ պետական գերատեսչություններում սովորաբար մարտի 8-ի պարգեւավճարը մարտ ամսվա աշխատավարձի հետ է փոխանցվում, սակայն այս տարի աշխատավարձերը փոխանցվել են` առանց պարգեւավճարների:

Հրապարակ օրաթերթը գրում է․ Կառավարությունը խորհրդարան է ուղարկել 2021-2026 թթ․ հնգամյա ծրագրի նախորդ տարվա կատարման «ընթացքի եւ արդյունքների» մասին զեկույցը, սակայն 150 էջանոց զեկույցում կառավարության ծրագրի կատարման արդյունքների մասին արձանագրումները կա՛մ սոսկ թվաբանություն են, կա՛մ իրերն ու երեւույթները նիկոլականի աչքերով տեսնելու եւ մանիպուլացնելու փորձեր։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին